Մեկնաբանություն

01.12.2020 12:05


Հողատուի անձնական ոստիկանապետը նույնպիսի հողատու-կապիտուլյանտ է

Հողատուի անձնական ոստիկանապետը նույնպիսի հողատու-կապիտուլյանտ է

Ինքն իրեն դեռևս Հայաստանի վարչապետ համարող կապիտուլյանտ-ուզուրպատորն, ըստ երևույթին կարծում է, թե արդեն մարսել է Արցախն իր քիրվա կամ դոստ ալիևին նվիրելը: Նրան թվում է, թե արդեն մարսել է իր հրահրած շփոթի ու խառնակության հետևանքով, Հայաստանին պատճառած ահռելի կորուստները, մարսել է գերի ընկած հայ զինվորների ճակատագրի վրա, կներեք, թքած ունենալը: Նա այնքան է լպիրշացել, որ իրեն թվում է, թե այս մի քանի «ծանր օրն» էր, եթե անցկացնի, ապա դրանից հետո կարող է շարունակել իր տխմար պաշտոնավարումն ու հայատյաց, սատանայական ծրագրերի իրականացումը:

Իրականությունն այն է, որ նիկոլ փաշինյանը բոլոր առումներով վերջացած մեկն է: Այդ տեսանկյունից նրա կերպարն ու անձը այլևս ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում: Միգուցե, միայն որպես ոչ հեռու ապագայում անխուսափելիորեն տեղի ունենալիք դատավարության ժամանակ գլխավոր մեղադրյալի կարգավիճակով նա հետաքրքիր թվա:

Ըստ այդմ, հետաքրքիր է, թե ինչ ակնկալիք ունեն բոլոր այն իշխանավորներն ու պաշտոնավորները, որ շարունակում են ծառայել կապիտուլյանտ և, ըստ էության՝ թուրքի գործակից նիկոլ փաշինյանին: Հազիվ թե նրանք բոլորը անմեղսունակ են կամ այնքան միամիտ են, որ կարծեն, թե իրենք պատասխանատվությունից կպլստան: Նրանց, այո, միավորում է հանցակցության գիտակցումը, նույն արատով միավորված լինելը, գումարած՝ բնազդային մակարդակի վախը:

Վախեցած է նաև գերագույն ստախոս, հողատու, կապիտուլյանտ, հայության թշնամի նիկոլ փաշինյանը: Ասում են, որ հենց լսում է «նի-կո՛լ, դա-վա-ճա՛ն» վանկարկումը, ջղակծկումների մեջ է ընկնում: Դա անխուսափելի է. երբ ստախոսի ճակատին շփացնում ես ճշմարտությունը, ջղակծկվում է, բա ի՞նչ պիտի լիներ:

Վախենում է, ու իր անձնական ոստիկանապետ Վահե Ղազարյանին բառի ուղիղ իմաստով՝ «քսի է տվել» հայերի վրա:

Սա էլ՝ հողատուի անձնական «ոստիկանապետը», հավատարիմ շան նման, ոստիկանության համազգեստ հագած մի գումարտակ անհասկանալի ծագման ու անազգ-անհայրենիք ու արժանապատվությունից զուրկ սուբյեկտների հրամայել է հարձակվել «նիկոլ, դավաճան» վանկարկող հայերի վրա:

Երեկ նրանք այդ ապօրինի ու ստոր հրամանն էին կատարում: Բայց հրաման չէին կատարում, այլ սադիստական ինչ-որ տենդով համակված, մի առանձնահատուկ ջանասիրությամբ էին հարձակվում հայ մարդկանց վրա: Իսկապես որ՝ «ալիևի ոստիկաններ», ինչպես երեկվա քաշքշուկի ընթացքում բորբոքված ու զայրացած վրա բերեց մի հայ մարդ...

Ու ովքե՞ր են այդ ոստիկանները՝ իրենց «ոստիկանապետ» Վահե Ղազարյանի հետ: Նրանք, անկախ ամեն ինչից, անձնական ծառայություն էին մատուցում հողատու, կապիտուլյանտ նիկոլին: Հետևաբար, իրենք նույնպիսի հողատու և կապիտուլյանտ են:

Նույնիկս ավելի վատը: Նրանք այս օրերին՝ նոյեմբերի 10-ից մինչ օրս, բողոքի ակցիաները ճնշելով ու հայ մարդկանց քաշքշելով, տրորել են պատերազմում զոհված, նաև՝ անկապ-անկազմակերպ հրամանների հետևանքով թշնամու ռմբահարվածների տակ դրված հայ ոստիկանների արյունն ու աճյունները:

Միգուցե Վահե Ղազարյանին ու, օրինակ, երեկ նրա հրամանը կաշվից դուրս գալով կատարող «մենթերին» թվում է, թե իրենք, իրենց շեֆի նման «մարսե՞լ» են այս ամեն ինչը:

Միգուցե: Բայց այդ հարցում էլ են իրենք սխալվում, ինչպես իրենց սիրելի, իրենց պաշտամունքի առարկա «նի-կո՛լ, դա-վա-ճա՛ն»-ը:
Նման բաները չեն ներվում և չեն կարող ներվել:

Ինչ վերաբերում է կոնկրետ «ոստիկանապատ» Վահե Ղազարյանին, ինչպես նաև երեկ (ու մյուս օրերին) հայ մարդկանց վրա հարձակված անհասկանալի ազգության ու պատկանելության «ոստիկաններին», ապա իշխանափոխությունից հետո առաջին ու պարտադիր քայլերից մեկը պետք է լինի հատ առ հատ ուսումնասիրել ոստիկանական բռնության բոլոր այդ դեպքերի տեսանյութերը, իդենտիֆիկացնել առավել ջանադրորեն հայ մարդկանց վրա հարձակվողներին ու նրանց ենթարկել խստագույն պատասխանատվության՝ առանց ներում հայցելու իրավունքի:

Չէ, նրանք դրանից ավելի լավը չեն դառնա: Բայց գոնե մյուսներին դաս կլինի:

Ու գիտե՞ք, թե ի՛նչն է նաև հետաքրքիր: Այն, որ նիկոլ փաշինյանը ձգտում է հնարավորինս շատերին թաթախել իր ապականության մեջ, հասկանալի է: Անհասկանալի է, թե այդ թաթախվողնե՞րն ինչու են այդպես սիրահոժար նետվում փաշինյանական ապականության մեջ: Նրանք այդքան շա՞տ են երազում հայատյաց կապիտուլյանտի հանցակից դառնալու մասին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը