Քաղաքական

01.12.2020 10:46


Բերձորում Արցախի Հանրապետության դրոշն իջեցվել է

Բերձորում Արցախի Հանրապետության դրոշն իջեցվել է

Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Նրա խոսքով ռուս խաղաղապահները երեկ տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրոշներ չպիտի լինեն: Ուստի Արցախի Հանրապետության դրոշը իջեցվել է:

«Այդուհանդերձ ռուս խաղաղապահները չեն հստակեցրել ադրբեջանական զինված ուժերը մուտք գործելո՞ւ են Բերձոր, թե ոչ: Անվտանգության նկատառումներով հնարավոր է կանայք և երեխաները հեռացել են Բերձորից, սակայն շատերը մնացել են: Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող լուրերին թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, ապա դրա մասին ես տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում այս պահին քաղաքում մնացած բնակիչներն ավելի շատ են, քան 200-ը: Անձամբ ես նույնպես Բերձորում եմ»,-մանրամասնեց քաղաքապետը՝ հավելելով, որ մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել:

Բերձորում այժմ ռուս խաղաղապահներն են կանգնած, իսկ իրենք առայժմ սպասում են իրադարձությունների հետագա ընթացքին:

Այս խորագրի վերջին նյութերը