Կարծիք

30.11.2020 20:45


Այսօր պարզ է դարձել 2 չափազանց վտանգավոր լուր

Այսօր պարզ է դարձել 2 չափազանց վտանգավոր լուր
Վտանգված է երկրի իրավական անվտանգությունը
Այսօր պարզ է դարձել 2 չափազանց վտանգավոր լուր․
1․ ՀՀ վարչապետը միջնորդել է, որ նախագահ Ռ․ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու միջնորդության դեմ մեղադրական կողմը չառարկի, իսկ մեղադրանքի կողմն էլ ենթարկվել է։ Հարց է ծագում՝ իսկ ո՞վ է վարչապետը, որ նման միջնորդություններ անի և ինչի՞ է դատախազությունը ենթարկվում դրանց։ Ակնհայտ է, որ մեր դատաախազությունը շեղվել է իր ուղեծրից և ամբողջությամբ գտնվում է գործադիրի ազդեցության տիրույթում և հանդես է գալիս կամակատարի դերում /թող ինձ ներեն բոլոր բարեխիղճ դատախազները, խոսքիս հասցեատերը նրանք չեն/։
2․ Վարչապետը իր մոտ է հրավիրել ԲԴԽ անդամներին և դատարանների նախագահներին։ Այս հանդիպումը կարող էր տեղի ունենալ բացառապես հանրային միջավայրում կամ գոնե՝ տոտալ լուսաբանման պայմաններում։ Այսպես անաչառ դիտորդի մոտ ննջեցյալ կասկածամտություն է առաջանում դատական իշխանության անկախության վերաբերյալ /թող ինձ ներեն ազդեցությունից զերծ դատավորները/։
Հ․Գ․ Միայն ուշունցով, անեծքներով, նամակներով կամ հայտարարություններով չենք ազատվի երկրին պատուհասած քաղցկեղից, որը գտնվում է ՀՀ կառավարական տանը։
Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը