Փաշինյանի հենարան մնացել են սորոսական ՀԿ-ները ու աղանդավորական շարժումները
Հանրապետության նախագահը գնում է Մոսկվա, դատարկաձեռն հետ գալիս ու նամակ է գրում ՌԴ նախագահ Պուտինին: ՀՀ վարչապետը չի կարողանում երկկողմ հանդիպում հաջողացնի Պուտինի հետ ու որոշում է «սլիվ» անել, թե իբր Պուտինը տեղյակ չէր արցախյան հիմնախնդիրների նրբություններից: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակը ասում է՝ «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը արդեն որերրորդ անգամ հաստատում է, որ սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից։ Երկուսուկես տարի անց էլ ՀՀ նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը դեռ փորձում է Նիկոլին բացատրել Կազանյան փաստաթղթի բովանդակությունը, միևնույն է՝ չի հասկանում: Գիտությունների Ազգային Ակադեմիան, ՀՊՀ գիտխորհուրդը պահանջում են Նիկոլի հրաժարականը: Հայաստանի ընդդիմությունը, սփյուռքյան կառույցները՝ նույնպես: Արցախում, բացի Արայիկ Հարությունյանից ու նրա խոսնակից, ոչ ոք չի ուզում լսել Նիկոլ անունը, նույնիսկ՝ Սամվել Բաբայանը:
Փաշինյանի հենարան մնացել են սորոսական ՀԿ-ները, աղանդավորական շարժումներն ու մի քանի արևմտյան ֆինանսավորմամբ լրատվամիջոցներ: Հանրային հետուստատեսությունը արդեն անհնազանդության ինպուլսներ է բաց թողնում, բայց դեռ կառավարելի է: Նիկոլի սիրած Ֆեյսբուքում մեղմ ասած պոռնո է տիրում, փողոցներում հիասթափություն, ափսոսանք և հայհոյանքների շարան նրա հասցեին: Ըստ էության «Կոնսենսուս -1»-ը արդեն իրականություն է, մնում է ինքը դրանում համոզվի, չվախենա և հրաժարական ներկայացնի: Եթե ոչ, ապա անտանելի ցնցումները անխուսափելի են, թե՛ ներքին, և թե՛ արտաքին կյանքում:
Մոտակա օրերին կորոշվի մենք ունենալո՞ւ ենք պետականություն, թե՞ դառնալու ենք ցեղախումբ՝ որևէ երկրի կազմում: Եւ դա կախված է մեկ մարդուց: Աղետը քայլելով եկավ: Նա պետք է հեռանա: Որքան շուտ, այնքան՝ լավ:

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից