Քաղաքական

30.11.2020 18:40


Պահանջում եմ՝ Փաշինյան պատուհասը մեր գլխին բերածները գան և նրան կանչեն պատասխանատվության. Արշակ Զաքարյանը հացադուլ է սկսել (տեսանյութ)

Պահանջում եմ՝ Փաշինյան պատուհասը մեր գլխին բերածները գան և նրան կանչեն պատասխանատվության. Արշակ Զաքարյանը հացադուլ է սկսել (տեսանյութ)

Պահանջում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր երկուսուկես տարի առաջ այս հրապարակում խաբվելով, հավատալով, վստահելով այս պատուհասը բերեցին մեր գլխին, բարի լինեն իրենց սխալը ուղղեն ու նույն ձև հավաքվեն այստեղ ու այդ մարդուն կանչեն պատասխանատվության. լրագրողների հետ զրույցում Կառավարության դիմաց նշեց «Հայ ազգային գվարդիա» ՀԿ հիմնադիր, ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով այսօր հացադուլ է սկսել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին:

«Կառավարության դիմաց արդեն 9 օր հացադուլ են իրականացնում և պահանջում՝ Ն. Փաշինյանի հրաժարականը, ես սատարում եմ իրենց, բայց, որպես քաղաքացի, ես իրեն չեմ ընտրել և հրաժարական այդ պատճառով չեմ պահանջում: Հիմա պահանջում եմ հարյուր հազարներին, որ Քաջ Նազարի բախտով բերեցին դրեցին այս պատուհասը մեր երկրի գլխին, որպեսզի այդ նույն մարդիկ իրենց մեջ քաջություն գտնեն և նույն կերպ պատասխանատվության կանչեն իրենց ընտրյալին:

Կապիտուլյացիոն հայտարարագիր է ստորագրել և ոչ մեկին չի հարցրել, այսինքն՝ մի մարդ իր քմահաճույքով որոշել է երկրի բախտը, որը հանցագործություն և սահմանադրական կարգի տապալում է»:

Արշակ Զաքարյանի խոսքով՝ չպետք է անհատի պաշտամունք լինի, պետք է ստեղծվի մասնագետներից ժամանակավոր Կառավարություն, և երկու տարի կարգ ու կանոն հաստատվի.

«Իրավապահ մարմիններից պահանջում եմ՝ հանցակից մի եղեք, Դուք գիտեք, որ դա սահմանադրական կարգի տապալում է արել, կանչեք նրան պատասխանատվության»:

Խոսելով ռազմագերիների խնդրի և իրականացվող ակցիաների մասին, Զաքարյանը նշեց, որ այս իշխանությունը այդ հարցը չի կարող լուծել, քանի որ հայտարարագրում ժամկետների մասին չի գրված և այդ խնդիրը փակուղու մեջ է:

Անդրադառնալով՝ Կառավարության կազմում կատարվող փոփոխություններին, Զաքարյանը նշեց. «Ոլորտը տապալած մարդու, ամենակեղտոտ հանցանքի համար բարձրագույն պատիժը հրաժարականն է: Այսինքն՝ նախարարը կարող է մի ամբողջ ոլորտ տապալել, վերացնել, քայքայել և հրաժարական տա՞, պետք է մի անգամ այս ազգը արժանվույնս պատժի հանցագործներին»:

Արշակ Զաքարյանը նշեց, որ չգիտի ինչքա՞ն կշարունակի հացադուլը, ընդգծելով, որ այս կերպ ցանկանում է իր բողոքը ցուցադրելի դարձնի հասարակությանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը