ՀԱԿ «ջրբաժանային» հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանի նորաթուխ հաճախորդ և համատեղությամբ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի «դե ֆակտո» մամլո խոսնակ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց. «Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է»։
Սա իրականում նշանակում է, որ «Եղիազարը» շանս չի տվել «միաբաններին» շատ հաբռգելու և նրանց կանգնեցրել է հրապարակում՝ «կիսաբաց դռան», իսկ ավելի ճիշտ՝ կիսաբաց «շլագբաումի» առաջ։ ՀԱԿ առաջնորդին այլ բան չէր մնում, քան համակերպվել իր այդ կարգավիճակի հետ և մինչև մայիսի 31–ը սպասել նոր հրահանգների։
Հիմա «արմատականները» պետք է լուծեն շատ բարդ խնդիր՝ կա՛մ թռնել կիսաբաց «շլագբաումի» վրայից ու «երկխոսել» Սարգսյանի հետ, կա՛մ մարմնին տալ համապատասխան դիրք (ըստ ամենայնի՝ 90 աստիճան) և ընդառաջ գնալ «մոնղոլ–թաթարներին»։ Ես հասկանում եմ, որ ոմանց տարիքը թույլ չի տա այդքան թեքել մարմինը և անցնել «շլագբաումի» տակով, բայց հանուն «ազգային համաձայնության» կարելի է նաև նման զոհողությունների գնալ, որպեսզի զուգահեռաբար նաև ջուր չլցվի Ադրբեջանի ջրաղացին։
Թե ո՞ր տարբերակը կընտրեն «միաբանները», կարելի է ենթադրել Տեր–Պետրոսյանի ընտրած մարտավարությունն ու Սարգսյանի «նագլի» խասիաթը վերլուծելով։ Համենայնդեպս, Գեղամյանն ու Բաղդասարյան Արթուրը«շլագբաումի» վրայից չթռնելո՛ւ տարբերակով «երկխոսեցին»։
Նկատենք, որ «կիսաբաց դռնով» ներս սողոսկելու «միաբանական» հաճախորդացումն էականորեն տարբերվելու է Գեղամյանինից ու Բաղդասարյանինից, քանի որ «մեկ մարդու ընդդիմության» պարագայում, ուզեն թե չուզեն, ժողգործիքի են վերածվում նաև պապիին կից շատ ու շատ գործիչներ, գրչակներ, թրաշով ու անթրաշ «մտքի տիտաններ» և բազում այլք։ Ափսոս։ Նրանք այնքա՜ն ջահել էին, բայց արդեն «Նատաշա» դարձան։ Կորչե՛ն ու հավերժ նզովյա՛լ լինեն «մոնղոլ–թաթարները», ովքեր այսպես անխնա օգտագործում են ազգիս «պայքարող» հատվածին։ Մի «շլագբաումն» ի՞նչ էր, որ կիսաբաց արին էդ անիրավները։
Ինչպե՞ս սողոսկել կիսաբաց «շլագբաումի» դեպքում
ՀԱԿ «ջրբաժանային» հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանի նորաթուխ հաճախորդ և համատեղությամբ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի «դե ֆակտո» մամլո խոսնակ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց. «Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է»։
Սա իրականում նշանակում է, որ «Եղիազարը» շանս չի տվել «միաբաններին» շատ հաբռգելու և նրանց կանգնեցրել է հրապարակում՝ «կիսաբաց դռան», իսկ ավելի ճիշտ՝ կիսաբաց «շլագբաումի» առաջ։ ՀԱԿ առաջնորդին այլ բան չէր մնում, քան համակերպվել իր այդ կարգավիճակի հետ և մինչև մայիսի 31–ը սպասել նոր հրահանգների։
Հիմա «արմատականները» պետք է լուծեն շատ բարդ խնդիր՝ կա՛մ թռնել կիսաբաց «շլագբաումի» վրայից ու «երկխոսել» Սարգսյանի հետ, կա՛մ մարմնին տալ համապատասխան դիրք (ըստ ամենայնի՝ 90 աստիճան) և ընդառաջ գնալ «մոնղոլ–թաթարներին»։ Ես հասկանում եմ, որ ոմանց տարիքը թույլ չի տա այդքան թեքել մարմինը և անցնել «շլագբաումի» տակով, բայց հանուն «ազգային համաձայնության» կարելի է նաև նման զոհողությունների գնալ, որպեսզի զուգահեռաբար նաև ջուր չլցվի Ադրբեջանի ջրաղացին։
Թե ո՞ր տարբերակը կընտրեն «միաբանները», կարելի է ենթադրել Տեր–Պետրոսյանի ընտրած մարտավարությունն ու Սարգսյանի «նագլի» խասիաթը վերլուծելով։ Համենայնդեպս, Գեղամյանն ու Բաղդասարյան Արթուրը «շլագբաումի» վրայից չթռնելո՛ւ տարբերակով «երկխոսեցին»։
Նկատենք, որ «կիսաբաց դռնով» ներս սողոսկելու «միաբանական» հաճախորդացումն էականորեն տարբերվելու է Գեղամյանինից ու Բաղդասարյանինից, քանի որ «մեկ մարդու ընդդիմության» պարագայում, ուզեն թե չուզեն, ժողգործիքի են վերածվում նաև պապիին կից շատ ու շատ գործիչներ, գրչակներ, թրաշով ու անթրաշ «մտքի տիտաններ» և բազում այլք։ Ափսոս։ Նրանք այնքա՜ն ջահել էին, բայց արդեն «Նատաշա» դարձան։ Կորչե՛ն ու հավերժ նզովյա՛լ լինեն «մոնղոլ–թաթարները», ովքեր այսպես անխնա օգտագործում են ազգիս «պայքարող» հատվածին։ Մի «շլագբաումն» ի՞նչ էր, որ կիսաբաց արին էդ անիրավները։
Եվ ուրեմն. պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վե՛րջ։
Կարեն Հակոբջանյան