Կարծիք

30.11.2020 18:13


Կոմունիկացիաներ բացելուց զատ սկսվում է «բարի ադրբեջանցի զինվոր» քարոզը

Կոմունիկացիաներ բացելուց զատ սկսվում է «բարի ադրբեջանցի զինվոր» քարոզը
Կոմունիկացիաներ բացելուց զատ սկսվում է «բարի ադրբեջանցի զինվոր» քարոզը։ Արցախցիներին հետ չգնալու հիմնական պատճառը ֆիզիկական անվտանգության խնդիրն է, որը հայկական կողմը այլևս ապահովել չի կարող։
Ադրբեջանցիները ճանապարհներին մարդկանց են առևանգում, հայկական գյուղեր են մտնում, ճամփեզրին մեքենաներին կանգնացնելու փորձեր են անում։
Հիմա պետք ա, որ արցախցիները այդ պայմաններում միևնույն է հետ գնան։ Ի՞նչ ա արվում: Արհեստականորեն հրահրվում է հայաստանցի-արցախցի պառակտումը և զուգահեռ պուպուշ ադրբեջանցի զինվորների մասին դեռ զգուշավոր թեզեր են հայտնվում։
Հաջորդ քայլը լինելու է «քիրվայության» թեզը։ Լցվելու են նյութեր, թե ինչ լավ են հայերը և ադրբեջանցիները ապրել կողք կողքի։ Եթե փորձեք հակադարձել, որ մի րոպե, դա ավարտվեց հայերի ջարդերով ու պատերազմով, ձեզ կպիտակավորեն, որպես ռազմահայրենասեր շիզոֆրենիկ, ալարմիստ և հետամնաց խավարամիտ։
Իսկ ամենատխուրը, որ սրա համար պետք ա լինելու մի կես տարի-մի տարի ժամանակ և հանրության մեծ մասը կմոռանա մեր տղաների խոշտանգված դիերը, պղծված սրբավայրերը, տանջված գրիներին։ Ու նորից զգոնության կոչ անողներին կասեն «լավ, դե ուռճացնում եք, գույները խտացնում եք, էդքան վատը չեն, հենա թողել են Դադիվանք մտնենք»։ Իսկ հետո կլինի նորից պատերազմ։
Հուսամ էդքան խելքներս տեղը կլինի, որ էս անառողջ ցիկլից վերջապես դուրս գանք։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը