Սորոսական հայատյաց ու հրեշավոր ցանցը ակտիվացրել է շոշափուկների տարածումը
Սորոսաթուրքական շրջանակները, հակահայ գործակալական ցանցը, առանձին նկատելի ներկայացուցիչների միջոցով, ակնհայտորեն ակտիվանալու նշաններ են ցուցադրում: Շատերն են արդեն ուշադրություն դարձրել, որ նշված շրջանակները վերստին հակառուսական, ավելի ճիշտ՝ հայ-ռուսական հարաբերությունների դեմ քարոզչությանն են լծվել, ի լրումն, նաև՝ «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստական տարանջատմանը նպատակաուղղված քայքայիչ գործունեությանը:
Բայց այլ հետաքրքրական նրբերանգներ էլ կան: Մասնավորապես այն, որ ոչ անհայտ սորոսական Դանիել Իոաննիսյանն, օրինակ, քննադատական բնույթի ռեպլիկ է արել փաշինյանական իշխանության ու փաշինյանի վերաբերյալ: Բայց դա դեռ իր հերթին: Է՛լ ավելի ոչ անհայտ Արսեն Խառատյանը շատ ուղիղ տեքստով դիտողություն է անում նիկոլ փաշինյանին, որ եթե նա «...պարտությունն ընդունելու հայտարարության փաստաթղթով ունակ չէ օր առաջ ապահովել մեր քաղաքացիների վերադարձը, ապա պետք է գոնե այս անգամ ընդունի իր սխալը և առնվազն մանդատ տա այլոց` լուծելու մեր ժողովրդի առջև ծառացած օրհասական այս հարցը»:
Վստահ ենք, որ մեծումանր «սորոսականների» այլ՝ հականիկոլական չասենք, բայց՝ փաշինյանական ռեժիմը քննադատող սոցցանցային դրսևորումներ էլի նկատած կլինեք: Դա ամենևին էլ պատահական չէ, իհարկե, ի լրումն՝ որոշակի ենթադրությունների տեղիք է տալիս:
Երբ 2018-ի անարյուն հեղաշրջմանը մեծապես նպաստած, զանազան քաղաքական ու քարոզչական, հանրության ամբոխայնացման և զոմբիացման տեխնոլոգիաների կիրառման առումով նկատելի ներդրում ունեցած սորոսական շրջանակները, որ այդ իշխանավոխություն հեղաշրջման փաստացի խոշոր փայատերերից են, սկսում են քննադատել ու բացեիբաց քլնգել իրենց բերած «քաջնազարին», դա չի կարող հենց այնպես լինել, անկասկա՛ծ:
Առաջին հնարավոր ենթադրությունն այն է, որ տեսնելով «թավշյա» օդապարիկի անխուսափելի խորտակումը, «առնետները» աղմուկով լքում են այն: Բայց ոչ միայն:
Ընդհանրացված ասենք՝ «սորոսականները» հույս ունեն, որ փաշինյանի անխուսափելի հեռացմանն ընդառաջ իրենք կարող են քննադատաբար ակտիվանալ և իրենցով անել դաշտը, օրակարգ ձևավորել, նարկայանալ որպես «նոր դեմքեր, նոր ուժեր», հանրագումարում՝ փուռը տալով փաշինյանին, շարունակել մնալ 18-ի հեղաշրջման շահառու: Շատ հնարավոր է, որ նրանք՝ սորոսական շրջանակները ուղղակիորեն իշխանության գալու կամ փաշինյանից այդ իշխանությունը վերցնելու կոնկրետ ակնկալիքներ ու ծրագրեր ունեն:
Դա կարող նշանակել միայն մեկ բան. Հայաստանի բացարձակ ոչնչացում և, Սորոսով միջնորդավորված՝ թուրքական կառավարման տակ դնել: Այ թե ինչ հնարավոր վտանգներ կան և կարող են լինել հայտնի ու ոչ այնքան հայտնի տարակերպ «սորոսականների»՝ փաշինյանին ուղղված քննադատական ելույթների տակ:
Նրանք, իհարկե, իրենց շոշափուկները շարունակում են տարածել, քավ լիցի՝ այս ընթացքում հասցրեցին ոչ միայն էապես քայքայել ու վնասել Հայաստանի պետական կառավարման համակարգը, ամբողջական կառույցներ, հասարակությունը, մեծ հաշվով: Հիմա իրենց թվում է, որ ահա «աստեղային ժամը», հարձակման անցնելու ժամանակը:
Կկարողանա՞ն այդ դիվական ծրագրերի իրականացմանը դիմակայել Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակության ակտիվ ու իր ժողովրդի ու պետության ճակատագրին ոչ անտարբեր ներկայցուցիչները, դժվար է ասել: Առայժմ, գոնե հրապարակային դաշտում ուրվագծվում է ևս մեկ «սորոսական հեղաշրջման» վտանգը:

Արմեն Հակոբյան