Կարծիք

30.11.2020 17:22


Հայոց լեզուն այլևս իրեն «սպառել» է, ի զորու չէ արտահայտել այն, ինչ զգում ես հուսահատորեն աթոռից կառչած ստահոդ, ստախոս ֆեյք վարչապետի նկատմամբ

Հայոց լեզուն այլևս իրեն «սպառել» է, ի զորու չէ արտահայտել այն, ինչ զգում ես հուսահատորեն աթոռից կառչած ստահոդ, ստախոս ֆեյք վարչապետի նկատմամբ
Երբ բառերն այլևս անզոր են...
Զարմանալի է, բայց փաստ` հայոց լեզուն այլևս իրեն «սպառել» է, ի զորու չէ արտահայտել այն, ինչ զգում ես հուսահատորեն աթոռից կառչած ստահոդ, ստախոս ֆեյք վարչապետի նկատմամբ, որ էս մեծ զուլումը` հայրենասպանությունը բերեց մեր գլխին, ջարդեց պետության ողնաշարը, կոտրեց հաղթած ժողովրդին, դարձրեց անկամ, վիզը ծուռ, թևաթափ, արժանապատվությունը, ապագայի հանդեպ հավատը կորցրած դժբախտ, դժգույն մի զանգված (ավելի վատ բան չեմ ուզում ասել), և այսքանից հետո դեռ խոսում է «հանրային վստահությունից ու հասարակական աջակցությունից»... Այն, ինչ մտածում ես անպոչ գդալի պես քիթը ամեն տեղ խոթող իր անդաստիարակ ընտանիքի անդամների, «անմեղսունակ քայլարաստների» խմբի, ՖԲ «աղբանոցի» պատից հորդացող անամոթության, ճակատին դաջված հիրավի նմանը չունեցող ցինիզմի և անպատկառության մասին։
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը