«Մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ իրենց պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արցախը հանձնած դավաճանի հետ»»․ Մեդիապորտ
Տելեգրամյան Mediaport ալիքը գրում է․ «Մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ իրենց պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արցախը հանձնած դավաճանի հետ»։
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հանդիպման առաջարկը մերժած դատավորների թվում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։
Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել դատարանների նախագահներին. Պատճառն այն է, որ դատավորները սկսել են վախենալ սպասվող պատասխանատվությունից և մասայաբար հրաժարվում են կատարել իշխանությունից ստացվող քաղաքական պատվերները: Այս պահին ընդդիմադիրների դեմ Փաշինյանի պատվերները դժկամությամբ կատարող դատավորների թիվ չի գերազանցում 3-ը, որոնց աշխատանքը համակարգում է դատավոր Կարեն Ֆարխոյանը»:
Ավելի վաղը հայտնել էինք, որ Փաշինյանն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին, քանի որ դատավորները մասայաբար հրաժարվում են կատարել իշխանությունից եկող քաղաքական պատվերները՝ խուսափելու համար այդ արարքների համար նախատեսվող պատասխանատվությունից»։
***
ՀՐԱՏԱՊ. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և երեք անդամներ՝ Ստեփան Միքայելյանը, Արմեն Հայկյանցը և Մեսրոպ Մակյանը նույնպես հրաժարվել մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը
Նրանք նշել են, որ վարչապետի հետ նման եղանակով հանդիպումը, որին մասնակցում են նաև ՀՀ գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, ՀՔԾ պետը, հակասում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակին և հակաօրինական է։
Վարչապետի հետ հանդիպմանը մեծ սիրով մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանը և Վիգեն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Լիպարիտ Մելիքջանյանը նախկինում եղել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» դաշինքով պատգամավորի թեկնածու, իսկ Վիգեն Քոչարյանը համակարգում ունի «մոլի նիկոլականի» համբավ։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը քննարկվել են առանձին քրեական գործերով քննության վիճակը, իսկ դրան մասնակցող դատավորները և ԲԴԽ անդամները նստել էին ԱԱԾ տնօրենի, քննչական մարմինների ղեկավարների, արդարադատության նախարար Ռուստամ Բադյանի և Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողքին, ինչի արդյունքում Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ դատական համակարգը նույնպես իրեն է ենթակա մարմին։