Քաղաքական

30.11.2020 15:30


Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ (լուսանկար, տեսանյութ)

Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ (լուսանկար, տեսանյութ)
Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:
Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից
***

Անկախ-ին հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կորյուն Մկրտչյանի բնակարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել:

Ակցիայի մասնակիցներից Ադրինե Ավագյանը մեզ պատմեց, որ իրենք 7 հոգով գնացել են պատգամավորի տան մոտ՝ կոչ անելով դուրս գալ խմբակցությունից, մասնակից չդառնալ գործող իշխանությունների դավաճանական գործունեությանը և հետագայում ազատվել նաև պատասխանատվությունից:

«Մենք մեր խաղաղ ակցիան ավարտել էինք, պատրաստվում էինք հետ գալ, երբ շենքի մոտ հայտնվեցին ինչ-որ տղամարդիկ և սկսեցին հայհոյել մեզ, վիրավորել, սադրել: Փորձեցինք սադրանքներին չտրվել, բայց բանը հասավ ծեծկռտուքի, հարձակվեցին մեր տղաների վրա, սկսեցին հարվածել ու հայհոյել: Մենք փորձում էինք բաժանել, բայց մեզ նույնպես սկսեցին հարվածել ու հայհոյել: Չէին նայում՝ կին է, տղամարդկ է, ոհմակով հարձակվել էին: Իմ դունչն է պատռվել, աչքս է վնասվել, մեջքիս ու որովայնիս են հարվածել: Մեր ընկերոջ քիթն է վնասվել, արյունահոսությունը չենք կարողանում կանգնեցնել, ուզում ենք շտապօգնություն կանչել, մյուսի դեմքն է վնասվել»:

Նաև պատմում է, որ իրենց բռնության ենթարկող տղամարդկանցից մեկն էլ փայտով հարվածում էր ակցիայի մասնակիցներից մեկին՝ բղավելով՝ ուր է դանակը, դանակ բերեք:

Ադրինե Ավագյանի խոսքով՝ իրենք այդ ամբողջը, որքան հնարավոր է եղել, նկարել են և պատրաստվում են դիմել ոստիկանություն՝ իրենց խաղաղ ակցիային խոչընդոտած և իրենց բռնության ենթարկած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Լրացված. այս պահին վնասվածքներ ստացած ակտիվիստները տեղափոխվում են հիվանդանոց հետազոտության:

Այս խորագրի վերջին նյութերը