Կարծիք

30.11.2020 20:19


Նիկո՛լ, զոհված, անհետ կորած ու վիրավորված զինծառայողների ու կամավորների ցուցակները ինչո՞ւ չես հրապարակում․ թաքցնելը ստորություն է

Նիկո՛լ, զոհված, անհետ կորած ու վիրավորված զինծառայողների ու կամավորների ցուցակները ինչո՞ւ չես հրապարակում․ թաքցնելը ստորություն է
Նիկո՛լ, զոհված, անհետ կորած ու վիրավորված զինծառայողների ու կամավորների ցուցակները ինչո՞ւ չես հրապարակում։
Այդ մարդիկ անգամ դրան արժան չե՞ն։ Հերիք չի՞ արդեն գոյություն չունեցող ռեյտինգի մասին մտածես։ Ռեյտինգով ապրելով երկիրը քանդեցիր։
Պարզ է, որ ԳՇ-ն վաղուց կորուստների տվյալներն ամփոփել ու քեզ զեկուցել է։ Ինչի՞ց ես վախեցել, զեկուցված թվի՞ց...
Հրապարակիր, լսո՞ւմ ես, հիմա թաքցնելը ստորություն է այդ մարդկանց, նրանց հարազատների ու ողջ հասարակության հանդեպ։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը