Լրահոս

13.04.2009 14:01


Հայ–թուրքական սահմանի բացմանը պատրաստ լինելու համար ՀՅԴ–ն «տնտեսական փաստաթուղթ» է պատրաստում, որը կներկայացնի կառավարությանը

Հայ–թուրքական սահմանի բացմանը պատրաստ լինելու համար ՀՅԴ–ն «տնտեսական փաստաթուղթ» է պատրաստում, որը կներկայացնի կառավարությանը

 -Մինչև ամսի վերջն այդ փաստաթուղթը պատրաստ կլինի,- «Ուրբաթ» ակումբում լրագրողներին ասել է  ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

ՀՅԴ-ի կողմից մշակվող այդ փաստաթուղթը, որը Կիրո Մանոյանն անվանում է ավելի շուտ տնտեսական, քան թե քաղաքական, այն գործողությունների ծրագիրն է, որոնք անհրաժեշտ են իրականացնել սահմանի բացումից թե՛ առաջ և թե՛ հետո։

-Կան համապատասխան քայլերի առաջարկներ, որոնք պետք է կառավարությունը ձեռնարկի, որ կարողանանք պաշտպանել մեր տնտեսությունը։ Մենք կնախընտրեինք, որ սա մենք արած չլինեինք, կառավարությունն ինքը արած լիներ։ Մեր տպավորությամբ այդպիսի բազմակողմանի ուսումնասիրություն չի եղել, և մենք մեր վրա ենք վերցրել,-ասել է Կ. Մանոյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը