Կարծիք

30.11.2020 14:18


Նիկոլը ոչ թե պետք է ստատուսներ գրի, այլ անհապաղ հրաժարական տա

Նիկոլը ոչ թե պետք է ստատուսներ գրի, այլ անհապաղ հրաժարական տա

Նիկոլը հավանորեն չի հասկանում, թե ինչ է արել մեր ազգի, մեր պետության եւ մեր երկրի հետ եւ շարունակում է ուղերձով դիմել ժողովրդին, ստատուսներ գրել` փորձելով ժողովրդին թյուրիմացության մեջ գցել: Բացառված չէ, որ նա չի էլ ցավում մոտ հինգ հազար զոհերի, տասը հազար վիրավորների, տներ եւ հայրենիք կորցրած մարդկանց համար, չի տանջվում կորցրած տարածքների համար: Համաշխարհային պատմությունը երբեք չի առնչվել նման ղեկավարի հետ: Սա եզակի դեպք է: Նիկոլը չի հասկանում, որ իր պաշտոնավարման ամեն մի ժամը ծանր հարված է մեր երկրին: Նա չի հասկանում, որ իր յուրաքանչյուր ելույթը, գրառումն անարգանք է մեր զոհերի հիշատակին:

Նիկոլը ոչ թե ստատուսներ պետք է գրի, տալով Վլադիմիր Պուտինի կամ Ռոբերտ Քոչարյանի անունները, որ հետո մեկ անգամ եւս լսի, որ նա սովորական ստախոս է, այլ ժամ առաջ հրաժարական տա:

Նախագահն ասում է, որ նա պետք է հեռանա, քաղաքական գրեթե բոլոր ուժերը միաբերան ասում են, որ նա պետք է հեռանա, Գիտությունների ակադեմիան պնդում է, որ նա պետք է հրաժարական տա, մայր Համալսարանը հայտարարում է նրա հեռանալու անհրաժեշտության մասին, մտավորականները, անգամ նրանք, ովքեր ժամանակին նրան աջակցել են, աղաղակում են, որ նա պետք է հեռանա, իսկ նա ստատուսներ է գրում:

Նիկոլ, որքան հնարավոր է շուտ հրաժարական տուր: Ոչ մի սցենարում, այսուհետ, դու չես կարող ոչ միայն ղեկավարել երկիրը, այլ զբաղվել քաղաքականությամբ: Քանի վայրկյան շուտ սա գիտակցես, այնքան լավ քո եւ երկրի համար:

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը