Կարծիք

30.11.2020 13:24


Նոյեմբերի 10֊ին միացվել է հետհաշվարկի ժամանակացույցը

Նոյեմբերի 10֊ին միացվել է հետհաշվարկի ժամանակացույցը
Նոյեմբերի 10֊ին միացվել է հետհաշվարկի ժամանակացույցը։ Կամ մենք` որպես ազգ, աշխարհին (առաջին հերթին` բարեկամներին ու թշնամիներին) ցույց ենք տալիս, որ ուզում ենք և իզորու ենք պետություն ունենալ, կամ մենք աշխարհին (առաջին հերթին` բարեկամներին ու թշնամիներին) ցույց ենք տալիս, որ մենք չենք ուզում, կամ չենք կարող պետություն ունենալ, որ անկախ պետականությունը մեր բանը չէ։
Եւ արդեն շատ բանով դրանից է կախված նրանց (առաջին հերթին` բարեկամների ու թշնամիների) վերաբերմունքը մեր հանդեպ. կամ բարեկամները մեզ աջակցելու են կամ թշնամիները` կործանելու։
Ուստի, մեր ազգային օրակարգի թիվ մեկ հարցը պետություն ունենալ-չունենալն է։ Իսկ պետությունը կազմաքանդող առկա իշխանությանն օր առաջ հեռացնելը` պետություն ունենալու անհրաժեշտ առաջին քայլ։
Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը