Քաղաքական

30.11.2020 12:07


Կազանյան փաստաթղթում նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը, այլ ոչ դրա ճշգրտումը․ Էդվարդ Նալբանդյան

Կազանյան փաստաթղթում նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը, այլ ոչ դրա ճշգրտումը․ Էդվարդ Նալբանդյան

ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային պրոցեսի հերթական մանրամասներն է ներկայացրել «Սպուտնիկ Արմենիային»:

Անդրադարձ է կատարվել նաև Կազանյան փաստաթղթի շուրջ այս օրերին գեներացվող շահարկումներին:

«Նախատեսված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը պարտադիր իրավաբանական ուժ էր ունենալու։ Քվեարկությանը մասնակցող Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության ներքո նկատի էին ունեցվում ցանկացած ազգության պատկանող բնակիչները այն համամասնությամբ, որը եղել էր Լեռնային Ղարաբաղում մինչև 1988թ., այսինքն` մինչև հակամարտության սկիզբը։

Այստեղ խոսքը գնում էր քվեարկության մասնակցության միայն տոկոսային հարաբերակցության և ոչ որևէ այլ բանի մասին»,-հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Շարունակելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման Կազանյան փաստաթղթի շահարկումների թեման` «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ մինչև կարգավիճակի վերջնական հստակեցումը Լաչինի միջանցքի անվտանգության և օգտագործման հետ կապված բոլոր հարցերի լուծումները պետք է ապահովվեին ու որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին գործող ստատուս-քվոյի պայմաններում։

Այդ միջանցքի վերջնական կարգավիճակն ու լայնությունը պետք է լինեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման կոնտեքստում։ Լաչինի ոչ միջանցքային հատվածի և Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման նպատակով անցկացվեկիք համաժողովրդական հանրաքվեի հետ նույն շղթայում։

Միևնույն ժամանակ նշվում էր, որ կողմերը պետք է ձգտեն այդ հարցերը համաձայնեցնել այն կերպ, որ համապատասխան պայմանավորվածությունները սկսեին կիրառվել խաղաղ համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց 5 տարի անց։

«Լքելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը 2018թ մայիսին` ես ընդգծել եմ բանակցային գործընթացում բոլոր այս տարիների ընթացքում ձեռք բերված ու մշակված պայմանավորվածությունների շուրջ գործադրվող ջանքերի կարևորությունը` այդ պայմանավորվածությունների պահպանման, ամրապնդման և կատարելագործման համատեքստում։

Ակնհայտ էր, որ այս ամենից հեռացումը կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Նույն կարծիքին էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը