Կարծիք

30.11.2020 11:35


Ինչպե՞ս դադարեցնել ուրիշներին մեղադրել․ խորհուրդ վարչապետին

Ինչպե՞ս դադարեցնել ուրիշներին մեղադրել․ խորհուրդ վարչապետին
Գիտե՞ք, որ կան մարդիկ, ովքեր միշտ մեղադրում են ուրիշներին ամեն ինչի համար: Անարդար շեֆերը մեղավոր են անհաջող կարիերայի համար, հավիտենական ուշացումների համար մեղավոր են հիմար վարորդները, որոնք անընդհատ խցանումներ են կազմակերպում, իսկ դավաճանությանդ մեջ մնացել է մենակ մեղադրես հեղափոխությանը, որ էդքան մարդ եկավ, դրա համար ստիպված արեցիր, դու չէիր ուզում: Այս դիրքը շատ հարմարավետ է, բայց անարդյունավետ:
Մյուսներին մեղադրելու ցանկությունը հոգեկանի պաշտպանական մեխանիզմն է: Ի վերջո, դուք ինքներդ ձեզ պաշտպանում եք սեփական սխալների և անկատարությունների մասին տխուր մտքերից: Այն նաև օգնում է ձեզ արդարացնել սեփական անգործությունը: Ու ձեր հոգում հարց է հնչու՝ ի՞նչ կարող եմ անել, եթե ամեն ինչում ուրիշներն են մեղավոր:
Նման մտքերից ազատվելը շատ դժվար է հենց այն պատճառով, որ ենթագիտակցորեն դուք չեք ցանկանում: Պետք է ինքներդ ձեզ հետ խոսեք, ինքնավերլուծեք։
Մտածեք, արդյոք ձեր կյանքում կա՞ն սիստեմատիկ խնդիրներ, որոնց մեկ ուրիշը պետք է մեղավոր լինի: Գրեք դրանք մի կտոր թղթի վրա և ընդհակառակը՝ գրեք, թե ինչ գործողություններ կարող եք ձեռնարկել այս խնդիրները կանխելու կամ լուծելու համար: Օրինակ բերեմ՝ սկուտեղի վրա թշնամուն հանձնեցիք Արցախը, սրան պատրաստվում էիք 2,5 տարի։ Այս խնդրում ձեր լուծումը կլինի, որ հեռանաք հավերժ, չքվեք մեր աչքերից։ Թող այս թերթիկը լինի գործողության ձեր ուղեցույցը, և դուք կնկատեք, որ դժվարությունները կսկսեն ավելի հազվադեպ պատահել: Նաև փորձեք ինքներդ ձեզ բռնել ուրիշների վերաբերյալ մեղադրական մտքերի մեջ։
Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը