Որևէ ժողովուրդ չէր կարող հանդուրժել կոռումպացված, իրեն պարտության մատնած, նվաստացրած, պետական դավաճանության մեջ կասկածվող իշխանություն․ մենք ուրիշ ենք
ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ԵՆՔ
Աշխարհում, բոլոր ժամանակներում, բոլոր պետությունների ղեկավարները ինչ-որ չափով եղել են և կան «հանցագործ» իշխանություններ։ Կախված, պետական կառուցվացքից, այդ «հանցագործությունները» եղել են զանգվածայինից մինչև էպիզոդիկ։ «Հանցագործությունները» կատարվել են ինչպես արտաքին ոլորտում՝ պատերազմներ, սպանություններ, այնպես էլ ներքին կյանքում՝ կոռուպցիա, բռնություններ, սպանություններ և այլն։ Այդ «հանցագործություններից» շատերը եղել են, այսպես կոչված, «լեգիտիմ» հիմքերով՝ ՄԱԿ-ի որոշումներով, երկրի Սահմանադրությամբ և օրենքներով և այլն։
Պետական ավանդույթներ ունեցող ժողովուրդները, դժկամությամբ, բայց ընդունում են «լեգիտիմ» հանցագործությունները և անհանդուրժող են ոչ լեգիտիմ հանցագործությունների հանդեպ՝ կոռուպցիա, անօրինական բռնություններ և այլն։ Այդ ժողովուրդներն իրենց անհամաձայնությունն են հայտնում գործող իշխանությունների նկատմամբ, հերթական կամ արտահերթ ընտրությունների միջոցով, գործում է նաև իրավական համակարգը։ Նրանք չեն սիրում կամ ատում իշխանություններին, բայց հարգում, ընդունում են կամ ոչ նրանց։ Պետական ավանդույթներ չունեցող ժողովուրդները չեն կարողանում ձևավորել ազգային, պետական շահով առաջնորդվող իշխանություններ և առաջնորդվում են կույր սիրով և ատելությամբ, որն էլ հանգեցնում է հեղափոխությունների և անիշխանության՝ հետագա պետականության կորստի հեռանկարով։
Սակայն, անկախ ժողովուրդների տարբերություններից, նրանցից որևէ մեկը չէր և չի կարող հանդուրժել կոռումպացված, իրեն պարտության մատնած, նվաստացրած, պետական դավաճանության մեջ կասկածվող իշխանություն։ Իսկապես, մենք ուրիշ ենք։
Որևէ ժողովուրդ չէր կարող հանդուրժել կոռումպացված, իրեն պարտության մատնած, նվաստացրած, պետական դավաճանության մեջ կասկածվող իշխանություն․ մենք ուրիշ ենք