Կարծիք

30.11.2020 09:40


Նիկոլ Փաշինյանը տապալվել է իր բոլոր հաշվարկներում

Նիկոլ Փաշինյանը տապալվել է իր բոլոր հաշվարկներում

Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել իր ՖԲ գրառմամբ։ Նա հայտարարել է, որ եթե Արցախի հողերը հանձներ առանց պատերազմի, ապա կարժանանար «Նիկոլ դավաճան» պիտակին։ Այ դրա համար էլ որոշել է պատերազմով ու հազարավոր զոհերի, վիրավորների գնով հանձնել հողերը։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս դեպքում էլ է ինքն արժանացել «Նիկոլ դավաճան»-ին, այսինքն՝ սխալ է դուրս եկել իր հաշվարկներում, գումարած՝ հանձնված Արցախը, զոհերն ու վիրավորները։

Մի բան էլ ասեմ այդ գրառման թեմայով։

Նիկոլը խոստովանում է, որ ինքը բոլոր դեպքերում հողատու պետք է լիներ՝ պատերազմով, թե առանց պատերազմի։ Սա արդեն լրիվ ուրիշ խոսակցության թեմա է, որին մանրամասնորեն պետք է անդրադառնալ անխուսափելի իշխանափոխությունից հետո։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը