Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է. փլատակների տակից դուրս են բերել 62-ամյա կնոջ դի
Նոյեմբերի 29-ին, ժամը 12։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խմբեր, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Սիրանուշ Ն․-ի (ծնված 1958 թ․) դին։