Փաշինյանն այսօրվա գրառմամբ ուղղակիորեն ընդունում է, որ իր վարկանիշն իր համար եղել է ավելի կարևոր, քան հազարավոր հայ զինվորների մահը, տասնյակ հազարավոր փախստականները
Մանիպուլյացիաների արքա
Դեռևս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հաջողացրել է իր մեկ ֆեյսբուքյան գրառման մեջ տեղավորել երկու տասնյակից ավել մեծ և փոքր ստեր։
Որևէ ցանկություն չունենալով վերլուծել բացարձակ սուտ և լկտիություն տարածող այս գրառմանը բովանդակությունը՝ պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն ընդունում է, որ իր սեփական վարկանիշն իր համար եղել է ավելի կարևոր, քան հինգ հազարից ավելի հայ զինվորների մահը, հազարավոր ծանր վիրավորները, գերիության մեջ գտնվող հայ զինվորները, տասնյակ հազարավոր փախստականները։
Խայտառակ կապիտուլիացիայից հետո Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդին մանիպուլացնելու իր ստոր քաղաքականությունը՝ Շուշին, Հադրութը, Մատաղիսը, Ասկերանի և Հադրութի շրջանի տասնյակ գյուղեր ներկայացնելով որպես գրավյալ տարածքները։
Հայ ժողովրդի վրա պարտության խարանը դաջած և թուրքական աշխարհը կապող միջանցքը զիջած դավաճանը կրկին անգամ փորձում է սեփական դավաճանական և ապիկար քայլերի համար պատասխանությունը բարդել հայ ժողովրդի, նախկին իշխանությունների, բանակի և Ռուսաստանի դաշնության վրա։

Հիրավի, կա սուտ, մեծ սուտ և Նիկոլ Փաշինյանի սուտ։