Կարծիք

29.11.2020 14:40


Ո՞ւմ են պետք Նիկոլի անբովանդակ արդարացումները,նրա գրառումը պատասխանատվությունից փախնելու հերթական անփառունակ փորձն է

Ո՞ւմ են պետք Նիկոլի անբովանդակ արդարացումները,նրա գրառումը պատասխանատվությունից փախնելու հերթական անփառունակ փորձն է

Ո՞ւմ են պետք Նիկոլի անբովանդակ արդարացումները,նրա գրառումը պատասխանատվությունից փախնելու հերթական անփառունակ փորձն է:

Բա Կազանի ու Մադրիդի մասին գրելուց,ինչու՞ չես գրում Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի մասին,բա պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկներն իրագործելու դեպքում ի՞նչու չես նշում ,որ զոհերի,անհետ կորածների և վիրավորների թիվը կլիներ շատ անգամ ավելի քիչ,բա ազգային համերաշխություն կառուցելու փոխարեն 2018թ-ից ազգը սևի ու սպիտակի բաժանելու կործանարար քաղաքականության քո քայլերի մասին ինչո՞ւ վերլուծություն չես գրում կամ Արցախի հերոսներին հետապնդելու քո էժան գործելաոճի մասին արագ մոռացանք հա: Եվ վերջապես մեր դաշնակիցների հանդեպ իրականացված քո քաղաքականության մասին էլ գրի 2018-ից ի վեր դա բա ինչու՞ չես գրում,ինչու էր դաշնակիցների դիրքորոշումները այնպես,ինչպես եղավ: Իսկ գուցե գրես,որ փակուղում հայտնված ժամանակ երբ պատերազմ էր սպասվում, դու սատանաներ և սևազգեստ մարդիկ ու դավաճաններ էիր փնտրում Երևանի փողոցներում:

Ատելության ֆեյքերին էլ չմոռանանք, թե ի՞նչ թույն լցրեցին յուրաքանչյուր անհամաձայն և կարծիք ունեցող քաղաքացու վրա:

Հ.Գ 2018-ից մինչ այս պահը մարդկանց ստելով ու մոլորեցնելով,ընդդիմադիրների բերանը փակելով եկանք հասանք տեղ`այս դաժան իրականություն,որտեղ Նիկոլին թվում է,որ մարդիկ շատ բան մոռացան և սա էլ կմոռանան ու կշարունակեն հավատալ իրեն:Չի լինի նման բան ձեր թավշյա գնացքը գնացել է:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը