Կարծիք

29.11.2020 13:56


Հայաստանում չկա իշխանություն

Հայաստանում չկա իշխանություն
Հայաստանում չկա իշխանություն:
Երկիրն ամբողջական տապալման հասցրած նիկոլին թվում է, թե կառավարության շենքում նստելն ու իր հարմարավետության միակ՝ ֆեյսբուքյան տարածքում, ստատուս գրելը իշխանություն է:
Իսկ փողոցն ինքնակազմակերպվում է և անհայտ կորածների ու ռազմագերիների ցավից ու անտերությունից գլխիկոր՝ դիմում դեսպանատներին:
Երթն անգամ կառավարության շենքի առջև չի կանգնում. ճիշտ են՝ կառավարություն և իշխանություն չկա, նիկոլն անցյալում է. բարոյական և քաղաքական դիակ:
Կապիտույլացիոն համաձաձայնաագրով Արցախը ծախած ստահակը, ով մոռացել է հայտարարության մեջ ռազմագերիների ու զոհվածների դիակների փոխանակման ժամկետ ամրագրել, 20 օր հետո, հանավաբար բունկերից, պահակազորի թանձր ապահովության ներքո, հերթական, երեսպաշտական ստատուսն է գրում՝ կարևորելով գերիների և անհայտ կորածների խնդիրը:
նիկոլ, դու չկաս, դու դավաճան ես, դու տապալել ես երկիրը, Հայաստանում իշխանություն չկա, ավաղ...
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը