Փաշինյանի վերջին ստատուսը հակիրճ՝ եթե ավելի լավ պայմաններով համաձայնվեի, մեկ ա ասելու էիք դավաճան, դրա համար մի ամբողջ սերնդի գլուխ կերա
Փաշինյանի վերջին ստատուսը հակիրճ՝ եթե ավելի լավ պայմաններով համաձայնվեի, մեկ ա ասելու էիք դավաճան, դրա համար մի ամբողջ սերնդի գլուխ կերա, որպես բոնուս էլ Հադրութ, Շուշի ու Մեղրիով ճանապարհ նվիրեցի ու չեմ ջոկում, խի եք դժգոհ, յա մոլոդեց։
Իսկ ամենասարսափելին վերջին ստատուսի մեջ էս շանտաժն ա՝ իմ դեմ մի բողոքեք, թե չէ Ալիևը ձեր էրեխեքին հետ չի տա։
***
Եթե ասեմ, որ Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր, շատ կզարմանա՞ք:
Պատերազմը մեծ ռիսկ էր՝ կորոնավիրուս, նավթի ցածր գներ, սոցիալ-տնտեսական խնդիրներ, ներսում կլանային պայքարի սրում։ Ու անհաջողության դեպքում իշխանության լեգիտիմությունը կախված էր մազից։ Այսինքն ինքը պետք է հստակ գարանտիաներ ունենար հաղթանակի, որ ամբողջ ունեցած ռեսուրսը ներդներ էդ ավանտյուրայի մեջ։
Բացի զինվելուց և արտաքին քաղաքական դաշտը նախապատրաստելուց, Ալիևը արեց ևս մի կարևոր քայլ՝ ֆիքսեց, որ իրեն այլ ելք չի թողել հենց Փաշինյանը։ Ինչի մասին ա խոսքը՝
1. Փաշինյանը եկավ իշխանության և հայտարարեց, որ մի կողմ է դնում 24 տարվա բանակցությունները և սկսում է իր սեփական կետից, որի միակ արտացոլանքը «լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին» մի նախադասությունն էր։ Հետո ասեց, որ էդպիսի լուծում չկա, հետո ասեց, որ լիազորված չի բանակցել արցախցիների անունից, հետո ասեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, հետո ասեց, որ որևէ տարածք հանձնելու մասին խոսք չի կարող գնալ, հետո ասեց, որ բանակցություններ չկան, հետո ասեց, որ ինչ պետք է, դա էլ բանակցում են։
2. Սա բանակցություններում առաջացրեց քաոս։ Քանի որ հստակ դիրքորոշում հայկական կողմից չկար, ամիսը մեկ, իսկ երբեմն շաբաթը մեկ պաշտոնական հռետորաբանություն էր փոխվում ու իրար հակասող թեզեր բարձրաձայնվում։ Մի խոսքով, բանակցային գործընթացը փակուղի մտավ արդեն 2020-ի գարնանը։
3. Տավուշի դեպքերը որպես մեծ հաղթանակ ներկայացնելը, 72 հոգու Մարտական խաչով պարգևատրելը և դա, որպես մինի-պատերազմ ներկայացնելը արդեն չթողեցին Ալիևին ֆեյսսեյվինգի տեղ։ Նա խոստացավ վրեժ լուծել։ Խոստացավ հրապարակավ։ Իսկ վերևում նշած ներքին խնդիրները Ադրբեջանում իրեն պարտադրում էին հանրությանը տալ հոգեբանական բավարարվածություն։ Իրեն ռազմի դաշտում էլ փակուղի մտցրեց Փաշինյանը։
4. Կարելի էր խուսափել լայնամասշտաբ պատերազմից՞: Այո։ Ալիևին, իմ կարծիքով բավարար էր մեկ-երկու շրջան ստանալը և իր համար փակելը այդ հարցը տասնամյակով։ Որովհետև մեծ պատերազմը մաշեց իր ռեսուրսները, վերաբնակեցման համար էլ տասնյակ միլլիարդավոր ներդրումներ պիտի անի պետական միջոցներից, դա էլ է դժգոհության առիթ տալու։ Իսկ նավթի եկամուտների պիկը վաղուց անցել ա, երկիրը դանդաղ, բայց աղքատանալու ա։
5. Ինչի էր Փաշինյանը մանիակալ համառությամբ Ալիևին տանում փակուղի և ռազմական և դիվանագիտական դաշտում, եթե իր իսկ պնդմամբ 2.5 տարի առաջ արդեն գիտեր, որ Ադրբեջանը սպառնում է պատերազմով՞: Ինչի էր քայլ առ քայլ նպաստում հենց այդ սցենարի զարգացմանը՞: Ինչի էր հրապարակավ սադրում ու զուգահեռ ռազմական գաղտնիքներ պատմում մեր պարենային պաշարների մասին, զորքերի քանակի մասին տարբեր զորամասերում (սննդի նոր ծրագրի «թափանցիկ հաշվետվության» մեջ), բանակից արձակուրդ գալու կարգի ու քանակի մասին և այլն, հստակ ազդակ տալով թշնամուն։ Միտումնավոր էր դա թե հանցավոր անմեղսունակություն, ցույց կտա հետաքննությունը։ Բայց մեր տղաների կյանքերը դա արդեն չի վերադարձնի։
Փաշինյանի վերջին ստատուսը հակիրճ՝ եթե ավելի լավ պայմաններով համաձայնվեի, մեկ ա ասելու էիք դավաճան, դրա համար մի ամբողջ սերնդի գլուխ կերա
Փաշինյանի վերջին ստատուսը հակիրճ՝ եթե ավելի լավ պայմաններով համաձայնվեի, մեկ ա ասելու էիք դավաճան, դրա համար մի ամբողջ սերնդի գլուխ կերա, որպես բոնուս էլ Հադրութ, Շուշի ու Մեղրիով ճանապարհ նվիրեցի ու չեմ ջոկում, խի եք դժգոհ, յա մոլոդեց։
Իսկ ամենասարսափելին վերջին ստատուսի մեջ էս շանտաժն ա՝ իմ դեմ մի բողոքեք, թե չէ Ալիևը ձեր էրեխեքին հետ չի տա։
***