Կարծիք

29.11.2020 10:00


Պետք է առաջիկայում հարուցվելիք քրեական գործի շրջանակում փաշինյանին հարցնել, թե ինչո՞ւ նա համաձայնեց զինադադարին միայն այն ժամանակ, երբ Արցախը Իրանի հետ ունեցած ամբողջ սահմանը կորցրեց

Պետք է առաջիկայում հարուցվելիք քրեական գործի շրջանակում փաշինյանին հարցնել, թե ինչո՞ւ նա համաձայնեց զինադադարին միայն այն ժամանակ, երբ Արցախը Իրանի հետ ունեցած ամբողջ սահմանը կորցրեց
Հիշում եք, որ ՌԴ նախագահ Պուտինն ասաց, թե հոկտեմբերի 20-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորություն է եղել, բայց փաշինյանը հրաժարվել է կանգնեցնել այն։ Հոկտեմբերի 20-ի դրությամբ մենք հարավում կորցրել էինք կապույտով նշված հատվածը։ Պուտինի հայտարարությանը եթե գումարենք ռուս առաջատար ռազմական փորձագետների այն վերլուծությունը, ըստ որի հայկական ուժերը առանց որևէ հիմնավորման չեն ուժեղացրել հարավային ճակատը, ավելին 30 հազար զորք են կուտակել հյուսիսում, որի կարիքը ըստ էության չի եղել, քանի որ այդ կողմում չէր Ադրբեջանի հիմնական հարվածը և երկրորդ տեղանքը թույլ էր տալիս մեզ քիչ ուժերով կազմակերպել հյուսիսի պաշտպանությունը։
Այս երկու հանգամանքները հաշվի առնելով՝ պետք է առաջիկայում հարուցվելիք քրեական գործի շրջանակում փաշինյանին հարցնել, թե ինչո՞ւ նա համաձայնեց զինադադարին միայն այն ժամանակ, երբ Արցախը Իրանի հետ ունեցած ամբողջ սահմանը կորցրեց։
Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից
Нет описания фото.

Այս խորագրի վերջին նյութերը