Լրահոս

29.11.2020 07:58


Տեղի է ունեցել հանդիպում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի և Շուշիի մի շարք բնակիչների հետ, որոնք պատերազմի օրերին տեղափոխվել էին Երևան

Տեղի է ունեցել հանդիպում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի և Շուշիի մի շարք բնակիչների հետ, որոնք պատերազմի օրերին տեղափոխվել էին Երևան

Նոյեմբերի 28-ին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի և Շուշիի մի շարք բնակիչների հետ, որոնք պատերազմի օրերին տեղափոխվել էին Երևան: Շուշեցիները կուսակցության անդամներին ներկայացրեցին ստեղծված իրավիճակը, քննարկեցին այն խնդիրները, որոնց առաջ են հայտնվել այսուհետ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած քաղաքի բնակիչները, առկա սոցիալական վիճակը: Ամենագլխավոր խնդիրը, որ բարձրացրեցին նրանք, իրենց կարգավիճակի հարցն է, որը հստակեցված չէ՝ փախստական են, թե ոչ և ըստ այդմ էլ ինչ աջակցություն պետք է ստանան պետությունից: Բնակիչները նաև մի շարք այլ խնդիրներ ունեն, օրինակ, բանկային ավանդների հետ կապված, վարկերի, իրենց սեփականության՝ անշարժ և շարժական գույքի հետ կապված հարցեր և այլն: ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանը հավաստիացրեց, որ ուշադրության կենտրոնում կպահեն այս հարցերը, կներկայացնեն դրանք պատկան մարմիններին՝ հնարավորինս փորձելով օր առաջ աջակցել դրանց լուծմանը կամ ժամանակավոր լուծումների հարցում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս մեկ հանդիպում անցկացնել ամփոփելու արդյունքները, ինչպես նաև նման ձևաչափի հանդիպումներ անցկացնել Արցախի այլ բնակավայրերի բնակիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը