Լրահոս

13.04.2009 13:35


«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հաղորդագրությունը

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը ներկայացնում և քննարկում է «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով անցկացված 200 հարցազրույցների արդյունքները։

2009 թ.-ի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացնում է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Արծարծվում է երեք թեմա՝ յուրաքանչյուրը կոնկրետ իրադարձության օրինակով. Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում, ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային' մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը:

«Արարատ» կենտրոնի հարցաշարին պատասխանել են հայրենի և սփյուռքահայ գիտնականներ, փորձագետներ, հասարակական և մշակութային գործիչներ, լրագրողներ, ինչպես նաև հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: Հարցազրույցների նախնական վերլուծությունը կատարվել է ապրիլի 10-ի դրությամբ ստացված 200 պատասխանների հիման վրա:

Վերլուծության արդյունքները կներկայացնեն և քննարկմանը կմասնակցեն'

  • «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը,
  • «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ, դոցենտ Ալբերտ Նալչաջյանը,
  • քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը,
  • Կառավարման փորձագետ, տեխ. գիտ. թեկնածու Հարություն Մեսրոբյանը։

Միջոցառումը տեղի կունենա երեքշաբթի, ապրիլի 14-ին, ժամը 12.00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Բոլ ռում» սրահում։

Այս խորագրի վերջին նյութերը