Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ին պատկանող միկրոավտոբուսով իրեն պատկանող «Մեգամոլից» հեռացրել է ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները
Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը գրում է․ «Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ին պատկանող 363 HH 11 պետհամարանիշով միկրոավտոբուսով իրեն պատկանող «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. սպառնացել են Mediaport-ի թղթակցին:
ՀՀԿ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում տևական ժամանակ է՝ Փաշինյանին աջակցող ֆեյքերի ֆաբրիկա է աշխատեցնում։ 30 համակարգչից բաղկացած սենյակից առանց հանգստյան օրերի աշխատեցնում են ավելի քան 700 ֆեյքեր, որոնք հայհոյում են ՀՀ վարչապետի ընդդիմախոսներին։ Ֆեյքերի ֆաբրիկայի աշխատակիցներին համակարգում է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։
Mediaport-ի թղթակիցը այսօր մուտք էր գործել մոլի տարածք՝ փաստն արձանագրելու։ Մուտք գործելով սենյակ՝ մեր աշխատակիցը տեսավ, որ մի խումբ մարդիկ՝ Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ անջատում են համակարգիչներն ու ազատում սենյակը գույքից։ Առևտրի կենտրոնի բակում կանգնած էր «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող), որն այդ համակարգիչները տեղավորում էր 363 HH 11 պետհամարանիշով, ԱԺ-ին պատակող միկրոավտոբուսում։