Լրահոս

28.11.2020 18:05


Մի՞թե այլևս անտիրության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է

Մի՞թե այլևս անտիրության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է

Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինը՝ Սոֆյա Թևոսյանը։

«Այլևս անկարող եմ լռել։

Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է,որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է, իսկ ամուսինս և երկու փրկարար՝ վիրավորվել են ։

Տեսնելով անօգնական սպային, թուրք զինծառայողներից մեկն առաջարկել է վիրավոր ռուս խախաղապահիտ հետ մեկտեղ ամուսնուս էլ տանեն

Նավթալան՝ ասելով, որ իր գլխով պատասխանատու է նրա անվտանգության համար... Համապատասխան մարմինները տեղում են եղել, ինչո՞ւ են անօգնական թողել նրան ...

Միթե՞ այլևս անտիրության ենք մատնված...»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը