Կարծիք

28.11.2020 11:29


Այլևս հանդուրժել անհնար է․ այս շիզոֆրենիկին պետք է չեզոքացնել (տեսանյութ)

Այլևս հանդուրժել անհնար է․ այս շիզոֆրենիկին պետք է չեզոքացնել (տեսանյութ)

Հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը ֆեյսբուքյան եթերում նշել է՝ մենք շատ օրհասական վիճակի մեջ ենք։ Չխոսել այլևս հնարավոր չէ։

«Մեր, այսպես կոչված իշխանությունները գոյություն չունեն բառիս բուն իմաստով։ Մենք բարձիթողի վիճակում ենք գտնվում։ Այս Նիկոլ Փաշինյան կոչվածը, որը ես կարծում էի այնքան խոհեմություն կունենա ու խաղաղությամբ կհեռանա իր կատարած ստորությունների, դավաճանությունների, սրիկայությունների արդյունքում։ Կարծում էի, որ ինքնուրույն էդքան գիտակցություն կունենա, որ ռադը կքաշի կգնա, բայց ես տեսնում եմ, որ չի հեռանում է, այլև խոստացած այլ ծրագրեր ունի, որը կործանարար է մեր երկրի համար»,-նշեց գեղանկարիչը։

Նա կոչ է անում բոլորին միախմբվել ու պահանջել, որ «այդ սրիկային» հարկավոր է ոչ միայն ռադ անել, այլև ձերբակալել։

«Նիկոլ Փաշինյան, այ անհասկանալի կենդանի, դու արդեն զզվեցրիր բոլորիս, բոլորիս հասցրեցիր նյարդային լարման մեջ, որ ես կոնկրետ ուզեցի՝ Հայաստանն այս ամենը հաղթահարի առանց ցնցումների, նաև քեզ կոչ արեցի, որ ինքդ դա կազմակերպես, բայց ես տեսնում եմ, որ բարձիթողի ես արել ամեն բան, քո անպատասխանատու, ցինիկ, զզվելի... քո, քո կնոջ, քո ընտանիքի, քո շրջապատի, անհասկանալի սորոսական գյադա գյուդաների հետ միասին, մեր երկիրը մեծ արագությամբ տանում ես կործանման։ Վեր կաց ու ռադ եղի, քանի քեզ չեն գնդակահարել ու սատկացրել շան նման, որովհետև դավաճանին մի պատիժ է սպավում՝ գնդակահարություն, իր տոհմով, ինչպես Չինաստանում է մինչև հիմա դա գործում»,- ասում է Նիկոլ Աղաբաբյանն՝ ավելացնելով, որ րոպե առաջ «այս խրտվիլակից ազատվելու» հրամայականն է դրված բոլորիս վրա, իսկ սպասելն անտրամաբանական է։

Նկարիչը պնդում է՝ այս օրերին, երբ Հայաստանի սահմանները գծվում են անհասկանալի ձևով, հայ զավակների մի մասը գերության մեջ է, «խրտվիլակներ»-ը չեն կարողանում զբաղվել այս խնդիրներով, քանի որ հակահայ են։

«Մենք Ղարաբաղը կորցրեցինք այդ սրիկա, անգրագետ, ծախու վիժվածքի պատճառով։ Հիմա էլ Հայաստանն է Արցախի կարգավիճակում հայտնվել։ Այլևս հանդուրժել անհնար է։ Այս շիզոֆրենիկ ապուշը, քանի որ ինքնուրույն քայլ չի անում, ուրեմն մենք մեր քայլը պետք է անենք, եթե ռադ չի լինում, ապա պետք է նրան բոլոր ձևերով չեզոքացնել, իշխանություն բերել հայի տեսակին, թեկուզ զինվորականին՝ կանխելու այս կործանումը, րոպե առաջ պետք է ոչնչացնել այս լակոտակազմն ու փրկել մեր հայրենիքի փշուրները»,-ասում է նկարիչը՝ կոչ անելով միավորվել ու փրկել մեր երկիրը, սահմանները։

Այս խորագրի վերջին նյութերը