Կարծիք

28.11.2020 11:07


Առանց Հայրենիք ո՞նց են ապրում… գերիների ձայներից, տանջանքներից ու կանչերից ո՞նց չեն գժվում

Առանց Հայրենիք ո՞նց են ապրում… գերիների ձայներից, տանջանքներից ու կանչերից ո՞նց չեն գժվում

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին։

Ես չգիտեմ՝ մենք ինչ պիտի անենք, որ արժանի դառնանք մեր նահատակված հերոսներին, վիրավորներին, շատերը հոգով են խեղվել, ոչ միայն մարմնով, էն ծնողներին, որոնց տան կրակն է մարել, հույսը... ես չգիտեմ՝ ոնց ենք ապրում եւ ոնց պիտի շարունակենք ապրել, ես չգիտեմ՝ ոնց պիտի պաշտպանենք էսքան փխրուն մայրական սրտերը, որոնք ուժեղ լինելուց փշրվել են արդեն... չգիտեմ իրոք։ Կարին Տոնոյան ջան, մայրեր ջան... Տղերք ջան, մեզ ներեք մեր հոգնելու, անտարբերության ու հուսահատության համար....

... Առանց Հայրենիք ո՞նց են ապրում տեսնես... զուգահեռ իրականություններում ո՞նց են թաքնվում ... Հարյուրավոր գերիների ձայներից, տանջանքներից ու կանչերից ո՞նց չեն գժվում... Տարածքներն էնքան «կազմակերպված», կոնկրետ օրերով տվեցին... քրքրեցին մեզ` 9- ով` Շուշին, Մոնթեի ծնունդի օրով` Քարվաճառը... ու էդպես վերջը չի երեւում, բայց գերիների մասին լավ ո՞նց առաջինը չի մտածվել... Մարդ կա՞... (Էն Սարոյանը ժամանակին ինչ ճիշտ էր էլի գրել. «Հե՜յ, ով կա... Հեեե՜՜՜՜յ , ո՞վ կաաաաաա»:

Դերասանուհին նշել է, որ չգիտի՝ կյանքն ինչու է մեզ տրված, բայց գրոշի արժեք չունի ոչինչ, եթե մենք աղջ տղաներին չենք կարողանում վերադարձնել Հայաստան։ Նա նշել է, որ այսօր Ազնավուրի հրապարակում մայրերի հետ միասին գուցե ելք գտնեն...

Այս խորագրի վերջին նյութերը