Խղճում եմ այն մարդուն, ով հանձն կառնի երկիրը նիկոլական ճահճից դուրս բերելու ծանր աշխատանքը
Ամիսներ առաջ, երբ դեռ պատերազմը չէր սկսել, առիթ ունեցա հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հարցին՝ եթե մի հրաշքով այս պահին իշխանության գա բանիմաց, ազգային մտածողության կրող ղեկավար, որքա՞ն ժամանակ կպանջվի երկիրը շեղված առանցքից հետ բերելու, նորմալ կյանքով ապրելու համար, նախագահը ասաց. «Ով էլ գա, դժվար է լինելու, բայց եթե մի հրաշքով կամք ունեցող, բանիմաց, և փորձված մեկը լինի, հնարավոր է երեք տարում վերականգնել կորցրածը և մտնել զարգացման շրջան»:
Այս խոսակցությունը հուլիս ամսին էր: Հետաքրքիր է, հիմա՝ երբ կորցրել ենք Արցախի 80 %-ը, երբ Սոթքում ադրբեջանական ուժեր են կանգնած, երբ օրեր հետո Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, երբ ունենք բարոյազրկված ժողովուրդ և բյուրեղապակու փշրանքների պես կոտրված բանակ, երբ ունենք 5000 զոհ, 10.000-ից ավելի վիրավորներ, անթիվ անհետ կորածներ ու գերևարվածներ, ի՞նչ է մտածում նախագահը: Քանի՞ տարի պետք կլինի երկիրը, ժողովրդական լեզվով ասած՝ «շողուլի բերելու» համար:
P.S. Անկեղծ ասած խղճում եմ այն մարդուն, ով հանձն կառնի երկիրը նիկոլական ճահճից դուրս բերելու ծանր աշխատանքը: Կամիկաձե է պետք դրա համար, ՏԵՐ բառի՝ բուն և փոխաբերական իմաստով:
Խղճում եմ այն մարդուն, ով հանձն կառնի երկիրը նիկոլական ճահճից դուրս բերելու ծանր աշխատանքը