Կարծիք

27.11.2020 16:04


Ոմանք բունկերից բունկեր տեղափոխվելը ներկայացնում են որպես մեծագույն հերոսություն ու մարդկանց վրա մի հատ էլ մուննաթ են գալիս

Ոմանք բունկերից բունկեր տեղափոխվելը ներկայացնում են որպես մեծագույն հերոսություն ու մարդկանց վրա մի հատ էլ մուննաթ են գալիս

Աշխատանքի բերումով մի երկու տարի առաջ հարցազրույց էի վերցրել մի հրաշք տիկնոջ՝ Ալլա Գասպարյանից, ով Արցախյան առաջին պատերազմի ժամանակ բժշկական օգնություն էր ցուցաբերում վիրավորներին։ Մի հետաքրքիր դեպքի մասին պատմեց, երբ Բելլա Քոչարյանը վիրավորում ստացավ, նրան բերեցին հոսպիտալ, և ժամեր անց հոսպիտալ է եկել նաև Ռոբերտ Քոչարյանը, ով ընդամենը տեղեկացավ կնոջ առողջական վիճակի մասին ու հեռացավ, քանի որ պատերազմ էր, և ավելի մասշտաբային խնդիր կային լուծելու։

Մեկ այլ օրինակ՝ ամուսնուս տատին ու պապին, ովքեր ամբողջ պատերազմ մնացին ռմբակոծվող գյուղում, բայց չեն լքել գյուղը։ Այս պատերազմի ժամանակ էլ տատին չէր ցանկանում լքել գյուղը, ու գրեթե մինչև վերջին պահը մնացել էր այնտեղ, իր տանը։

Իսկ ոմանք բունկերից բունկեր տեղափոխվելը ներկայացնում են որպես մեծագույն հերոսություն ու մարդկանց վրա մի հատ էլ մուննաթ են գալիս։ Եթե դա արվել էր ազնիվ մղումներով, ապա իմաստը ո՞րն է անընդհատ դրա մասին խոսել ու դա գրեթե Հիսուսի գալստի նման ներկայացնել։

Բայց դա էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ Փաշինյանը, փաստացի, իր ելույթում հաստատեց, որ Աննա Հակոբյանը իսկապես մուտք էր ստացել հրամանատարական կետ։ Այ, դա է կարևորը, և դրա կապակցությամբ լիքը հարցեր են առաջանում։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը