Կիրո Մանոյանը ենթադրում է, որ Թուրքիան կարող է տրվել Ադրբեջանի ճնշմանը և չբացել սահմանը
ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքերով՝ Թուրքիա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցից հետո սկսված Ադրբեջանի «լալկանությունը» ստիպում է Թուրքիային վերադառնալ 1993թ.-ի շրջափակումից հետո ստեղծված իրավիճակին, երբ «Թուրքիան Ադրբեջանական քաղաքականության պատանդ» էր դարձել։
-Հատկապես Թուրքիա Օբամայի այցելությունից հետո, Էրդողանի հայտարարությունները բավականին լուրջ են այն իմաստով, որ կարող են փակուղի մտցնել Հայաստան-Թուրքիա բանակցությունները։ Թուրքիան արդեն սկսել է խոսել նախապայմաններով,- ասել է Կ. Մանոյանը՝ հավելելով, որ այլևս նախկին վստահությամբ չեն ասում, թե այս տարի անպայման համաձայնագիր կստորագրվի և կբացվի հայ-թուրքական սահմանը։