Զանգելանը գրավելուն պես ադրբեջանցիները միջազգային ներդրողի հետ սկսել են բանակցել՝ տեղի ոսկու հանքի շահագործման համար։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ «Anglo Asian Mining»–ը կզբաղվի հետազոտման ու ոսկու կորզման աշխատաքներով։
Այս ամենի ֆոնին արժե հիշել, թե ինչով էր զբաղված Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի և ինչով էին զբաղված սորոսաթուրքական շահերի պաշտպանությամբ զբաղված տնաբույծ «բնապահպանները»։ Վերջիններս դեմ էին, որպեսզի Ամուլսարի ոսկու հանքը շահագործվի։ Ասել է թե՝ դեմ էին, որպեսզի Հայաստանի տնտեսության մեջ լուրջ ներդրումներ լինեն, Հայաստանի բյուջե տարեկան 50 միլիոն դոլար փող մտնի, բանակը ֆինանսապես հնարավորություն ստանա արդիական զենքեր գնել, մարդիկ աշխատատեղ ունենան և այլն։ Այս ամենին «բնապահպանները» դեմ էին, քանզի աշխատում էին Ադրբեջանի ու Թուրքիայի օգտին։
Իսկ ո՞ւմ օգտին էր աշխատում վարչապետի աթոռին հայտնված Նիկոլ Փաշինյանը, որ չէր կարողանում հանքի շահագործման հարցը լուծել։ Միգուցե նա՞ էլ էր Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին աշխատում։
Ամուլսարի հանքի աշխատանքները Նիկոլը տապալեց, բայց դա վերջը չէր։ Պարզվում է, որ կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո Նիկոլը ճակատագրի ու թուրքերի քմահաճույքին է հանձնել ամբողջ Հայաստանը։
Երեկ թուրքերը մտել են Սոթքի ոսկու հանքավայրի տարածք ու հայտարարել, որ դա իրենց է։ Նիկոլենք արծրունաբար հերքեցին դա՝ ինչով իսկ հաստատելով, որ թուրքերը Սոթք են մտել։
Սոթքի թեմայով մեր բանակի ներկայացուցչի խոսքերից պարզ դարձավ, որ բանակում Նիկոլին հաջողվել է բոլորից ստանալ «Արծրուն Հովհաննիսյան», որ Հայաստանում իշխանություն չկա, որ Հայաստանն անտեր է մնացել։
Սոթքի հանքավայրի հարցը շատ լուրջ է։ Եթե հարցն անտերության մատնվի, ապա ՀՀ 4–րդ հարկատուի խնդիրն է առաջ գալիս՝ այդտեղից բխող բոլոր սարսափելի հետևանքներով։ Չհաշված Ադրբեջանի հետ սպասվելիք տարածքային վեճը։
Հայաստանի «բնապահպանները» կարող են կրկնակի ուրախություն ապրել, եթե Ադրբեջանին հաջողվի կանգնեցնել Սոթքի ոսկու հանքի աշխատանքները։ Չէ՞ որ «բնապահպանները» երազում էին Հայաստանն առանց հանքի, այսինքն՝ Հայաստանը տնտեսապես սնանկ տեսնել։ Ադրբեջանցիներն իրականացնում են հայ «բնապահպանների» երազանքը։ Մնում է Քաջարանի պղնձամոլիբդենայինի հարցն էլ լուծեն և վերջ՝ սորոսաթուրքական «բնապահպանները» կհայտնվեն լիակատար երջանկության մեջ՝ Հայաստանի տնտեսական կոլապսի ֆոնին։
Ադրբեջանցիների ջերմագին ողջույնները հայաստանյան «բնապահպաններին»

Կորյուն Մանուկյան