«Անջրբաժան» Հայաստան. իրերը իրենց անուններով կոչելու ժամանակը
Տեր-Պետրոսյան: - Ըստ էության, մեր պահանջներից երկուսը կատարված են
լիովին: Այստեղ կասկած կա՞:
Հավաքվածներ: - Ոչ…
Տեր-Պետրոսյան: - Փառք Աստծո…
28.04.11
Հատված հանրահավաքային ելույթից
Ապրիլի 28-ի ՀԱԿ-ի հանրահավաքը թերևս կարելի է համարել Տեր-Պետրոսյանի երկրորդ (ըստ էության, վերջին) քաղաքական վախճանը, որն ամիսներ տևած “հոգեվարքի” հետևանք էր: Ջրբաժան իրոք տեղի ունեցավ, սակայն Տեր-Պետրոսյանի և ամեն անգամ կուրորեն նրան լսելու եկող ժողովրդի մի զգալի հատվածի միջև: Մյուս հատվածը, որը, ցավոք, խրոնիկ լևոնախտով է տառապում, այդպես էլ մինչև վերջին պահը չի տեսնելու և ըմբռնելու իրականությունը:
Ելույթին, որի բովանդակային էությունը մեղմ ասած կանխատեսելի էր, չեմ ուզում անդրադառնալ: Նոր բան, որպես այդպիսին, Տեր-Պետրոսյանը չասաց: Կարելի է փաստել միայն, որ հանձին նրա` ցանկացած նախագահ կերազեր տեսնել իր մամլո խոսնակին:
Սպառած լինելով իր զինանոցի բոլոր մանևրները` Տեր-Պետրոսյանը ստիպված էր ելույթի ավարտին հավաքվածներին ուղղակի խնդրել սպասել ևս մեկ ամիս և «Երեք տարի համբերել ենք, մեկ ամիս էլ կհամբերենք» կարգախոսով տուն ուղարկել: Սպասել, որ հաջորդ հանրահավաքին այս բոլոր մարդիկ կրկին ներկա կլինեն, առնվազն անլրջություն է: Սակայն հաջորդ հանրահավաքից հետո էլ ՀԱԿ-ում դեմքի լուրջ արտահայտությամբ կպատասխանեն, թե որն էր հանրահավաքի ոչ մարդաշատ լինելու պատճառը` անձրևը՞, փակ ճանապարհնե՞րը թե՞ մարդկանց ոչ իրազեկվածությունը: Կմանրամասնեն նաև, թե նախորդ հանրահավաքի մասնակիցների քանի տոկոսն էր ներկա այդ հանրահավաքին, նրանց քանի տոկոսը բավարարված և քանի տոկոսը գերբավարարված հեռացավ հանրահավաքից (Հրանտ Բագրատյանին դիմեք` կբացատրի):
Իրականությունը, որը շատերի համար վաղուղ պարզ է, այն է, որ Տեր-Պետրոսյանի միակ և վերջնական փափագը ոչ պատկերավոր ասած ԱԺ պատգամավոր և ընդմիշտ «պաշտոնապես երկխոսող» ընդդիմադիր դառնալն է, ինչը թույլ կտա նրան Ազգային ժողովում «ոտքը պնդացնել» (ի՞նչ գիտես` 2018թ. ինչ կլինի):
Հաջորդ հանրահավաքից սկսած` Տեր-Պետրոսյանը կփորձի քաղբանտարկյալների ազատ արձակումից առաջացած ոգևորությունը «մի քիչ էլ ձգել», մինչև որ կսկսվի հերթական խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլը:
Շարքային պատգամավոր դառնալու ՀԱԿ առաջնորդի տենչանքը, սակայն, երբ այն պարզ դառնա բոլորի համար, Տեր-Պետրոսյանի հետ չեն կիսելու դեռևս նրա թիմում գտնվող քաղաքական դեմքերի զգալի մասը, որոնցից ոմանք ժամանակին միացել են Տեր-Պետրոսյանին` երկրում իշխանափոխություն իրականացնելու անկեղծ ցանկությամբ: Ոմանց էլ Տեր-Պետրոսյանի սցենարը ձեռք չի տալու այն պատճառով, որ նրանց ուրախ չեն լինելու հին թիմում:
Այսպիսով, շատ շուտով Տեր-Պետրոսյանին հարթակից իջեցնելու են հենց այն մարդիկ, ովքեր ժամանակին սխալմամբ նրան հարթակ բերեցին:
Զարմանալի պատահականությամբ Տեր-Պետրոսյանը «բազմաֆունկցիոնալ» քաղաքական գործիչ է եղել` լինելով ընդունված նախագահ, չընդունված նախագահ, ընդդիմության ընդունված ղեկավար և ընդդիմության չընդունված ղեկավար: Ստացվում է այնպես, որ նրա քաղաքական կարիերան ավարտվում է հենց այս վերջին կարգավիճակում: Միանշանակ այսպիսի գործիչ կարող էր լինել միայն «հայ քաղաքական մտքի անդաստանում»: Բարի (երկրորդ) վերադարձ Տեր-Պետրոսյանին «քաղաքականության գրկից դեպի գիտության գիրկը», որտեղ ես նրան նույնիսկ հավանում եմ…

Սասուն Հովհաննիսյան