Կարծիք

27.11.2020 11:42


Ինքնասպանություն դեռ չգործած ԳՇ պետի տեղակալ, բա Սևանա լիճը ժամը քանիսի՞ն ենք կիսելու

Ինքնասպանություն դեռ չգործած ԳՇ պետի տեղակալ, բա Սևանա լիճը ժամը քանիսի՞ն ենք կիսելու
Հիմա Նիկոլը քարտեզը փռել ու Գեղարքունիքի մարզն է փնտրում, որ Սոթք գյուղը գտնի...
Մեկդ հուշեք, որ Սևանի թերակղզու իր սիրելի դղյակի հանդիպակաց ափերի մոտերքում է։ Էդ կողմերը սկուտեր քշած կլինի։

Ինքնասպանություն դեռ չգործած ԳՇ պետի տեղակալ, գեներալ, ազգային հերո՛ս, բա Սևանա լիճը ժամը քանիսի՞ն ենք կիսելու...

Օպերայի տակի կայանատեղիի մի հարկ էլ տվեք «հարևաններին»․ դե կեսը մեզ, կեսը իրանց էլի։

Նիկո՛լ, բա ստատուս գրի Սոթքի հանքի մասին... Պատմական ու աննախադեպ բան է տեղի ունենում։

Ուզում էիք կեսգիշերին պետական օրհներգի հնչեցումը հեռուստատեսությամբ ու ռադիոյով վերացնել...
Կարող եք հիմա հանգիստ դա անել, հողատու ոչնչություններ։
Հայաստանի բոլոր իշխանություններն ունեցել են թերություններ ու սխալներ։
Բայց ոչ մի իշխանություն դեռ չի եղել սրանց նման ցինիկ, միաժամանակ տգետ, միաժամանակ անբան, միաժամանակ աներես, միաժամանակ անինքնասեր, միաժամանակ անսկզբունք, միաժամանակ լկտի, միաժամանակ անօրեն ու միաժամանակ անհայրենիք։
Այսօր ազգային համախմբման մեկ կետ կա` Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն իշխանությունից։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը