Մենք գոնե հիմա կարող ենք վերցնել Սովետական Հայաստանի ամենահին քարտեզը և ղեկավարվել դրանով, այլ ոչ թե Գուգլի նշած սահմաններով
Սովետական Միության հին քարտեզներում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ սահմանները եղել են ավելի շահեկան մեր համար, քան 1991թ. դրությամբ: Սովետական Միության գոյության վերջին 30 տարիներին Հայաստանի մի շարք սահմանամերձ տարածքներ, բնակեցված ազերիներով, անցան Ադրբեջանին, այդպես առաջացան նաև Քյարքիի նման 3 անկլավ, անկլավ դարձավ նաև Արծվաշենը: Սովետական Միությունում միութենական հանրաետությունների սահմանների փոփոխության կարգը հետևյալն էր՝ միութենական հանրապետությունների գերագույն խորհուրդները ընդունում էին համապատասխան որոշումներ, որից հետո Սովետական Միության Գերագույն խորհրդի նախագահությունը ընդունում էր այդ որոշումները հաստատող հրամանագիր: Հայ-ադրբեջանական սահմանի փոփոխությունները զարմանալիորեն այդ ընթացակարգով չեն կստարվել: Փոփոխվում էին գյուղական սահմանները՝ գրեթե ներքին կարգով: Հետևաբար՝ մենք գոնե հիմա կարող ենք վերցնել Սովետական Հայաստանի ամենահին քարտեզը և ղեկավարվել դրանով, այլ ոչ թե Գուգլի նշած սահմաններով: Բոլորդ հասկացաք, որ անասուն քայլարաստների համար սա բարձրագույն մաթեմատիկա է, նրանք Սովետի լրիվ անվանումը անգամ չգիտեն, ուր մնաց իմանան Սովետական Հայաստանի անվանումը, օրինակ, 1922 թվականի դրությամբ: Էլ չեմ խոսում, որ հաստատ չեն կարող առաջ տանել վերը նշված միտքս:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից