Լրահոս

27.11.2020 11:20


30 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1476 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

30 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1476 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1476 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 132 346-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2617-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2094 է, ընդհանուր առողջացածներինը՝ 105 149, փաստացի բուժվողներինը՝ 24580: Մեկ օրում արվել է 3656 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 502 607 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը