Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ԱԳՆ
Փարիզը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Նոյեմբերի 25-ին Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունը: Քվեարկությանը նախորդած քննարկումների ժամանակ ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրել է ֆրանսիական կառավարության դիրքորոշումն այս հարցի շուրջ: Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ նախօրեին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:
Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.
1. Առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
2. Դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,
3. Պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։
4. Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։

Աղբյուրը՝ tert.am