Կարծիք

26.11.2020 22:15


Հայաստանում անիշխանություն է, անտերություն․ էս երկրին տեր է պետք

Հայաստանում անիշխանություն է, անտերություն․ էս երկրին տեր է պետք
Հայաստանում անիշխանություն է
Ադրբեջանցիները մտել են Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի՝ Սոթքի ոսկու հանքի տարածք․ Նիկոլի խոսնակը հերքում է, ՊՆ-ն հերքում է, հետո հաստատում, թե՝ վայ, մոռացել էինք, դրա կեսն էլ ենք հանձնել Ադրբեջանին։ Օրը մի գյուղի ժողովուրդ զարթնում ու իմանում ա, որ իրենց գյուղն էլ են հանձնելու, որի մասին խոսք չկար մինչ այս։ Սա ի՞նչ ա, եթե ոչ անտերություն։ Հայաստանում իշխանություն չկա, կան կոլեկտիվ չթաղած մեռելներ կառավարությունում։
Ասել եմ, և էլի եմ ասում, էս երկրին տեր ա պետք, տեր, ո՛չ խորհրդարան, ո՛չ վարչապետ, այլ տեր, ով կարող է տեր կանգնի մեզ, մեր հայրենիքին:
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը