Կարծիք

26.11.2020 21:00


Իշխանությունների հերքումները, թե ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոտքի հանք, լկտի սուտ են

Իշխանությունների հերքումները, թե ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոտքի հանք, լկտի սուտ են
Իշխանությունների հերքումները, թե ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոտքի հանք, լկտի սուտ են։
Տեսանյութերից մեկը գեոլոկացրինք, փաստորեն՝ հանքի տարածքից է նկարահանած ադրբեջանցիների շարասյունը, որը շարժվում է դեպի մեր տարածք։
Ավելին Սոտքի համայնքապետն էլ է հաստատում, որ ադրբեջանցիները հիմա հանքի տարածքում են։
Վարդենիսի քաղաքապետն էլ՝ կմկմալով, բայց էլի չի հերքում...
Այսպիսով, Նիկոլը հանձնել է նաև Սոտքի ոսկու հանքը, բայց «մոռացել է այդ մասին զգուշացնել»։
Երեկ էի գրել, որ պարտությունը դեռ չի ավարտվել։ Նիկոլն ուներ 17 օր հանքը պաշտպանելու, դիրքեր դնելու համար։
Դրա փոխարեն զբաղված էր ընդդիմադիրներին բռնել-բաց թողնելով ու խուժանին զինելով, «կռվող տղերքի» բեմադրած վիդեոներ նկարահանելով։
Բայց դուք շարունակեք պնդել, որ Նիկոլը պիտի մնա ու երկիր ղեկավարի։
Հ.Գ. Բոլոր լինկերը՝ մեկնաբանություններում։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը