Ինչպես «կլուբնիկել» Հայոց բանակը ու դնել «խաղից դուրս» վիճակում. Իսկ վաղը պատերազմ էր-3
Ամենևին էլ ոչ հեռավոր ապագայում, վստահ ենք, իրական Հատուկ քննչական ծառայության քննիչները դեռ կփորձեն մեղադրյալներփաշինյանից, աննա հակոբյանից,Դավիթ Տոնոյանից, Տիգրան Ավինյանից, Արարատ Միրզոյանից, Քյարամյանից ու էլի «քայլաթմային» շատերից պարզել սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի դեմ կատարված ու տակավին շարունակվող ոճրագործության բոլոր էական մանրամասներն ու դրվագները:
Բայց մինչ այդ տեղի կունենա, կարծում ենք, ամենևին ավելորդ չէ դիտարկել նախապատերազմական շրջանի ռազմական բաղադրիչը՝ շարունակելով կամ ավելի ճիշտ, առայժմ ի մի բերելով «Իսկ վաղը պատերազմ էր...» անդրադարձերի շարքը (նախորդ հրապարակումները հետևյալ հղումներով՝ https://www.7or.am/am/news/view/202548/ 2. https://www.7or.am/am/news/view/202711/ ):
Հայոց բանակը, հասկանալի է՝ Արցախի ՊԲ-ն ներառյալ, առնվազն երկուսուկես տասնամյակ ու իրավամբ համարվել է մեր՝ «Հարավկովկասյան» տարածաշրջանում ամենից մարտունակը: Ու դա ամենևին էլ քարոզչական պնդում կամ ինքնախաբեություն չէր: Կյանքի ընթացքն ու փորձություններն են դա ապացուցել: Վերջին ժամանակներում դա ապացուցվել է 2012-13 թվականներից ակտիվացած «սահմանային պատերազմի» ընթացքում, մինչև 2016-ի ապրիլը ծավալված «դիվերսիոն պատերազմի» շրջանում, հենց 2016-ի «ապրիլյան պատերազմի» օրերին: Տարօրինակ թող չհնչի, բայց Հայոց բանակի մարտունակությունն ամեն պարագայում երևաց նաև այս «տարօրինակ պատերազմի» դաժան 45 օրերին: Մեծ հաշվով, մեր բանակը չի՛ պարտվել իրեն բազմապատիկ գերազանցող ուժերով, ի լրումն՝ «օդը գրաված» վրա տվող թշնամուն: Մեր բանակին տարե՛լ են պարտության: Ու առաջին հերթին դա արել են «գերագույն հրամանատար» հորջորջվողները: Բայց ոչ միայն պատերազմի ժամանակ:
Դիտարկենք մի քանի նմուշ:
Առաջինը.2018-ի մայիսի 8-ին, իշխանության գալուց անմիջապես հետո նիկոլ փաշինյանը և նրա հանցավոր թիմը շարունակեցին ավելի վաղ որդեգրած, գերազանցապես միայն թուրք-ադրբեջանական տանդեմին ձեռնտու «գաղափարաքաղաքական» գիծը, այն է՝ Արցախի ազատամարտի, հայրենիքի պաշտպանության գործում անուրանալի ավանդ ներդրած հերոսների, ոչ միայն քաղաքական ու պետական, այլև հենց ռազմական գործիչների հետևողական վարկաբեկումը, պիտակավորումը, նրանց հանրային ատելության թիրախ դարձնելը (Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ «պապի», գեներալներ ու հերոս գեներալներ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործեր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ «տուշոնկա» օպերացիա»):
Մի խոսքով, փաշինյանի հակաբանակային քայլերից առաջինը «գաղափարական» էր՝ անցյալի հերոսների, ռազմական գործիչների, գեներալների, առհասարակ՝ բարձրաստիճան սպայակազմի վարկաբեկում, պիտակավորում, նաև՝ թիրախավորված քրեական պատրվակներով՝ հետապնդում: Ավելին, շանտաժի կամ հիստերիկության միջոցով փաշինյանը հասավ այն բանին, որ գրեթե նույնն սկսեց կատարվել նաև Արցախում, Արցախի ՊԲ ղեկավարության դեմ:
Այդ գործին էին լծված ոմն սասուն խաչատրյանի գլխավորած ՀՔԾ-ն, այդ նպատակին էր լծված տխրահռչակ Քոչարյան Անդոյի գլխավորած հանձնաժողովը, չհաշված ԱԱԾ-ն:
Երկրորդ՝ մանիպուլյատիվ քարոզչական հնարքների կիրառմամբ, բանակի խնդիրները հանգեցվեցին զինվորների... սննդակարգին, մասնավորապես՝ ելակ, կոտլետ, մի խոսքով՝ «ռեստորանային մենյու» ապահովելուն: Դեռ մեծ հարց է, թե այդ «կլուբնիկ-կոտլետ» գործողության ետևում ի՞նչ իրական կոռուպցիոն սխեմաներ կային: Բայց բանակի վիճակի, զինվորականության պատրաստվածության հարցը նման խեղաթյուրված ընկալման տիրույթ փոխանցվեց:
Երրորդ՝ անցած երկու տարվա մեջ բանակում կատարվել են հրամանատարական կազմի զանազան փոփոխություններ, տեղափոխություններ: Դա, առհասարակ, նորմալ երևույթ է, եթե որշակի ժամկետների ու տրամաբանության մեջ է: Բայց եթե ավելի հաճախակի է արվում, ապա ոչ միայն հարցեր, այլև անխուսափելի խնդիրներ են ծագում բանակային խոշոր միավորումների կառավարելիության առումով, նաև՝ կարգապահության:
Ի դեպ, Ագարակի զորամասի հետ կապված միջադեպը վիճակի վատացման լուրջ ահազանգ էր, որը կարծես այն ուշադրությանը չարժանացավ: Ամենից վատն այն է, որ «թավիշը», գլխարկային «դուխովի» խեղաթյուրված մտայնությունը թափանցեցին բանակ: Դա կոռոզիա է ցանկացած կառույցի, առավել ևս խստության ու կարգապահության վրա խարսխված բանակի համար:
Չորրորդ՝ փաշինյանի կառավարման շրջանում սկսեցին տարփողել բացարձակապես քարոզչական փուչիկ, որի նպատակն էր՝ ցույց տալ ու հանրային ընկալման մեջ մեխել կաղապար, թե... «անցած 30 տարվա մեջ բան չի արվել, իսկ այս 2 տարվա մեջ ավելի շատ զենք ու սպառազինություն է բերվել, քան բոլոր նախորդ տարիներին»: Այդ քարոզչական թեզն աշխատեց ու մինչև հիմա էլ, փաշինյանական այդ լապշան կուլ տվածները, հիպնոսացածի նման՝ նույն տխմարությունը կրկնում ու կրկնում են:
Բայց վերադառնանք փաշինյանի կառավարման շրջանում գնված սպառազինությանը: Ամենից ակնառուն, իհարկե, Սու-30-երի խայտառակ պատմությունն է: Այն, որ 130 միլիոն դոլարով փաշինյանի... սելֆի անելու մեծ «խաղալիքներ» էր Հայաստանը ձեռք բերել: Ի դեպ, մեկ այլ քրեական գործի նյութ է նաև այդ գործարքը: Ինչ-որ բան հուշում է, որ սրա տակ էլ շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել, գումարած՝ «ատկատի» հավանականություն:
Այդ ֆոնին արդեն նույնիսկ «Օսա»-ների մասին չենք ուզում հիշատակել, չնայած դա էլ մեկ ուրիշ խայտառակություն է, եթե լրացուցիչ քննող լինի:
Թեման, բնականաբար, բաց է և դեռ երկար բաց կմնա: Հիմնականը, որ արժե հանրագումարում նշել, հետևյալն է. նիկոլ փաշինյանը (և իր «կամանդը») 2018-2020թթ․ ժամանակահատվածում, քայլ առ քայլ «կլուբնիկեցին» տարածաշրջանի ամենամարտունակ բանակը:
Ավելին, անհեթեթ կամ չհիմնավորված թվացող որոշումների, քայլերի հանրագումարում փաշինյանական իշխանությունն, ըստ էության, արել է այնպես, որ Հայոց բանակը սեպտեմբերի 27-ի նախաշեմին հայտնվի «խաղից դուրս» վիճակում և որպես միասնական ու կազմակերպված գործոն՝ անկարո՛ղ լինի ազդել իրադարձությունների ընթացքի վրա: Այս մեղադրանքը հիմնավորող առայժմ միայն 1 փաստարկ. պատերազմի առաջին իսկ օրերից փաշինյանական իշխանությունը թե՛ գործնականում, թե՛ քարոզչական առումով շեշտը դրեց... կամավորագրվելու վրա: Դա այնքան բացահայտ սխալ է, որ կարելի էր մի՛միայն դիտմամբ անել:
Ինչպես «կլուբնիկել» Հայոց բանակը ու դնել «խաղից դուրս» վիճակում. Իսկ վաղը պատերազմ էր-3
Ամենևին էլ ոչ հեռավոր ապագայում, վստահ ենք, իրական Հատուկ քննչական ծառայության քննիչները դեռ կփորձեն մեղադրյալներ փաշինյանից, աննա հակոբյանից, Դավիթ Տոնոյանից, Տիգրան Ավինյանից, Արարատ Միրզոյանից, Քյարամյանից ու էլի «քայլաթմային» շատերից պարզել սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի դեմ կատարված ու տակավին շարունակվող ոճրագործության բոլոր էական մանրամասներն ու դրվագները:
Բայց մինչ այդ տեղի կունենա, կարծում ենք, ամենևին ավելորդ չէ դիտարկել նախապատերազմական շրջանի ռազմական բաղադրիչը՝ շարունակելով կամ ավելի ճիշտ, առայժմ ի մի բերելով «Իսկ վաղը պատերազմ էր...» անդրադարձերի շարքը (նախորդ հրապարակումները հետևյալ հղումներով՝ https://www.7or.am/am/news/view/202548/ 2. https://www.7or.am/am/news/view/202711/ ):
Հայոց բանակը, հասկանալի է՝ Արցախի ՊԲ-ն ներառյալ, առնվազն երկուսուկես տասնամյակ ու իրավամբ համարվել է մեր՝ «Հարավկովկասյան» տարածաշրջանում ամենից մարտունակը: Ու դա ամենևին էլ քարոզչական պնդում կամ ինքնախաբեություն չէր: Կյանքի ընթացքն ու փորձություններն են դա ապացուցել: Վերջին ժամանակներում դա ապացուցվել է 2012-13 թվականներից ակտիվացած «սահմանային պատերազմի» ընթացքում, մինչև 2016-ի ապրիլը ծավալված «դիվերսիոն պատերազմի» շրջանում, հենց 2016-ի «ապրիլյան պատերազմի» օրերին: Տարօրինակ թող չհնչի, բայց Հայոց բանակի մարտունակությունն ամեն պարագայում երևաց նաև այս «տարօրինակ պատերազմի» դաժան 45 օրերին: Մեծ հաշվով, մեր բանակը չի՛ պարտվել իրեն բազմապատիկ գերազանցող ուժերով, ի լրումն՝ «օդը գրաված» վրա տվող թշնամուն: Մեր բանակին տարե՛լ են պարտության: Ու առաջին հերթին դա արել են «գերագույն հրամանատար» հորջորջվողները: Բայց ոչ միայն պատերազմի ժամանակ:
Դիտարկենք մի քանի նմուշ:
Առաջինը. 2018-ի մայիսի 8-ին, իշխանության գալուց անմիջապես հետո նիկոլ փաշինյանը և նրա հանցավոր թիմը շարունակեցին ավելի վաղ որդեգրած, գերազանցապես միայն թուրք-ադրբեջանական տանդեմին ձեռնտու «գաղափարաքաղաքական» գիծը, այն է՝ Արցախի ազատամարտի, հայրենիքի պաշտպանության գործում անուրանալի ավանդ ներդրած հերոսների, ոչ միայն քաղաքական ու պետական, այլև հենց ռազմական գործիչների հետևողական վարկաբեկումը, պիտակավորումը, նրանց հանրային ատելության թիրախ դարձնելը (Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ «պապի», գեներալներ ու հերոս գեներալներ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործեր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ «տուշոնկա» օպերացիա»):

Արմեն Հակոբյան