Քիչ առաջ Սոթքի հանքի աշխատակիցներն ինձ, ասացին, որ մենք սարսափի մեջ այս պահին փորձում ենք իջեցնել տեխնիկան և փորձում ենք մարդկանց անվտանգ տեղափոխել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Սիրելի հայրենակիցներ, նայեք, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գտնվում Սոթքի հանքավայր մատույցներում, ուշադիր նայեք: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հեռախոսով ներկայացնելով տեսանյութ:
«Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրից հետո, երբ ֆիքսվեցին սահմանները, երբ Քարվաճառի դռները ցավալիորեն փակվեցին, այսօր 80 հոգով Ազերի զինյալները կոտրել են կողպեքը: Քիչ առաջ Սոթքի աշխատակիցնեից ինձ ասացին, որ մենք սարսափի մեջ այս պահին փորձում ենք իջեցնել տեխնիկան և փորձում ենք մարդկանց անվտանգ տեղափոխել»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մենք պետք է արձանագրենք, որ այսօր մենք չունենք իշխանություն: «Այս կադրերից հետո վարչապետի խոսնակը ասում է , որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այնուհետև ավելացնում՝ սպասում ենք Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը, որի հետ այս պահին չենք կարողանում կապ հաստատել»-տեղեկացրեց պատգամավորը:

Աղբյուրը՝ tert.am