Խոսվում է, որ Բաքվում կազմակերպվելու է հաղթական շքերթ, ցուցադրվելու են մեր գերիները. նրանց այս ստորացումից զերծ պահելու համար պետություն ունե՞նք․ Սրբուհի Գրիգորյան (տեսանյութ)
Մենք չկարողացանք պաշտպանել մեր հայրերի հաղթանակը, մեզ ոչ մեկ չի ներելու սրա համար: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
«Մենք ինքներս մեզ չենք ներելու, իշխանությունը՝ որովհետև ստեց, մենք՝ որովհետև հավատացինք ստին: Սա «հաղթելու ենք» վերնագրված ամենախայտառակ պարտությունն էր»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ իշխանությունը չի մտածել գերիներին օր առաջ վերադարձնելու մասին: «Հիմա խոսվում է, որ Բաքվում հաղթական շքերթ է կազմակերպվելու, և այդ շքերթում մեր գերիները, հայրենակիցները պարզապես ցուցադրվելու են: Այս ստորացումներից մեր հայրենակիցներին զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք, բանակցելու հարց է, ինչպես բանակցելու հարց է նաև սահմանների տեղակայումը, որ արվում է հենց հիմա և վաղը էլի ուշ է լինելու: Շարժվեք պարոնայք, հետասյու ոչ մի բանակցությունում չպետք է պարտվենք»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ իշխանությունից հեռանալու ցավը հաստատ ավելի մեծ չէ, քան այն, ինչ զգում ենք ազգովի: Ըստ նրա՝ բանակցությունները պետք է վարեն չպարտված ղեկավարներ:

Աղբյուրը՝ tert.am