Քաղաքական

26.11.2020 18:26


Ճիշտ է ինֆորմացիան, ադրբեջանցիներն այստեղ են․ համայնքապետ

Ճիշտ է ինֆորմացիան, ադրբեջանցիներն այստեղ են․ համայնքապետ

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ ադրբեջանական կողմի զինված ուժերը կոտրել են օրեր առաջ Սոթք- Քարվաճառ ճանապարհին տեղադրված դարպասը և մտել Սոթքի ոսկու հանք։ Տեղեկությունը ճշտեցինք Սոթքի համայնքապետ Հակոբ Ավետյանին՝ հարցնելով ճի՞շտ է, որ մոտ 80 հոգի ադրբեջանցիներ Սոթքի ոսկու հանքում են, կետրել են դարպասները և մտել, համայնքապետը հաստատեց ողջ ինֆորմացիան․

«Այո, ճիշտ է, ինֆորմացիան ճիշտ է, բայց այնպես չէ, որ դիվերսիա է անցել կամ հարձակում է, ուղղակի եկել են, որ իրենց տարածքները․․․։ Հիմա այնտեղ խոսակցություններ են գնում, ես այդ պահին այդտեղ չէի, բայց ես էլ զանգել և տեղեկացել եմ, որ այնտեղ հիմա այդ քննարկումներն են գնում։ Թե ինչո՞ւ են իրենք կարողացել գալ այդտեղ, ես դա չեմ կարող ասել»։

Համայնքապետին հարցրինք՝ ովքե՞ր են, քաղաքացիական անձինք էլ կան, թե՞ միայն ադրբեջանցի զինվորականներն են, պատասխանեց՝ «զինված ուժերն են», իսկ մեր կողմից ո՞վ է բանակցում, ո՞վ կա այնտեղ՝ հարցրինք համայնքապետին․ «Մեր կորպուսն է հիմա այնտեղ, բանակցություններ են գնում։ Ես ավել բան չեմ կարող ասել»,-ասաց համայնքապետը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը