Քաղաքական

26.11.2020 16:01


Միհրան Հակոբյանին մեղադրանք առաջադրվեց (տեսանյութ)

Միհրան Հակոբյանին մեղադրանք առաջադրվեց (տեսանյութ)

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։

Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Անդրադառնալով մեղադրանքին՝ Հակոբյանը նշեց, որ ինքը հավաք չի կազմակերպել. «Հավաքը կազմակերպիչ չի ունեցել։ Սա շարունակությունն է այն գործողությունների, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում գործածում է այն մարդկանց նկատմամբ, որոնք հստակ դիրքորոշում են հայտնում, բարձրաձայնում են, որ ինքը պետական դավաճան է, 5 հազարից ավելի զոհ է տվել, հանձնել է Արցախը և ստորացրել է հայ մարդու պատիվը»։

Այս խորագրի վերջին նյութերը