Քաղաքական

26.11.2020 14:06


Ադրբեջանը կառուցում է Ահմադբեյլի-Ֆիզուլի-Շուշի 101 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհ

Ադրբեջանը կառուցում է Ահմադբեյլի-Ֆիզուլի-Շուշի 101 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհ

Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից 50 մլն մանաթ (29.4 մլն դոլար) է հատկացվել դեպի բռնազավթված Շուշի հասանելիությունը ապահովելու համար։ Այդ նպատակով կառուցվում է Ահմադբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհը։

Ճանապարհը, որն անցնելու է Ֆիզուլիի շրջանի Ահմադբեյլի բնակավայրով, հայկական Հադրութի և Մարտունու շրջաններով դեպի Շուշի քաղաքը, ձգվելու է 101.4 կմ։

Ավտոմայրուղին կկապվի Բաքու-Շիրվան-Սաաթլի-Հորադիզ ճանապարհին։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը