Լրահոս

26.11.2020 11:53


34 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1785 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

34 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1785 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1785 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 130 870-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2587-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2142 է, ընդհանուր առողջացածներինը՝ 103 055, փաստացի բուժվողներինը՝ 25 228: Մեկ օրում արվել է 4383 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 498 951 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը