Կարծիք

26.11.2020 10:49


Այս իշխանությունների ստեղծած, իր ֆունկցիոնալ առաքելությունը տապալած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարողանում է հաջողությամբ և ժամկետներում կատարել միայն քաղաքական պատվերները (լուսանկար)

Այս իշխանությունների ստեղծած, իր ֆունկցիոնալ առաքելությունը տապալած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարողանում է հաջողությամբ և ժամկետներում կատարել միայն քաղաքական պատվերները (լուսանկար)

ՀՀ Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու քաղաքական որոշումն իրավական կաղապարի մեջ դնելու համար իշխանությունները հիմնվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 03/2020 եզրակացության վրա։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ տրամաբանությամբ և արդյունավետությամբ է աշխատում քաղաքական պատվերներ կատարող այդ մարմինը, բավարար է իմ օրինակով դրանց գործունեության անդրադարձը։

Ես Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել եմ 2020 թվականի նոյեմբերի 3-ին։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ՍԴ աշխատակազմի ղեկավարը պարտավոր էր 3-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Անկախ դրանից ՍԴ նոր աշխատակազմի ղեկավարը կատարել է իր պարտականությունը թե ոչ (ամենայն հավանականությամբ չի կատարել) այդ մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել գրեթե բոլոր լրատվամիջոցներով, այսինքն` հանձնաժողովը կարող էր բաց աղբյուրներից տեղեկացված լինել այդ մասին։

Օրենքի պահանջով ես,որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ, պարտավոր եմ մեկամսյա ժամկետում հանձնաժողովի պաշտոնական կայքում էլեկտրոնային եղանակով լրացնել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր։ Մի քանի օրից լրանալու է այդ ժամկետը, սակայն 2020 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ հանձնաժողովի կայքը հայտարարագիր ներկայացնելու տեխնիկական հնարավորություն չի տալիս։

Նմանատիպ վիճակ էր առկա 2020 թվականի սկզբին, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, տեխնիկական և կազմակերպական պատճառներով, ամիսներ շարունակ չէին կարողանում ներկայացնել իրենց տարեկան հայտարարագրերը։

Փաստորեն, այս իշխանությունների կողմից ստեղծված, իր ֆունկցիոնալ առաքելությունը տապալած հանձնաժողովը կարողանում է հաջողությամբ և ժամկետներում կատարել միայն քաղաքական պատվերները։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

127821414_983443508845786_2331994661244717821_o

Այս խորագրի վերջին նյութերը